Դիարբեքիրում իրավապահների հետ բախման հետևանքով երկու երիտասարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴիարբեքիրի կենտրոնական Բաղլար շրջանում մի խումբ երիտասարդներ Սուրում թուրք զինվորականների կողմից իրականացվող կոտորածի և ավերածությունների դեմ բողոքելու նպատակով երթևեկության համար փակել են փողոցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Երիտասարդների կողմից փողոցը փակելուց անմիջապես հետո դեպքի վայր են եկել զգալի թվով զրահամեքենաներ, որոնցից կրակ է բացվել երիտասարդների ուղղությամբ: Ի պատասխան դրա՝ երիտասարդները մեքենա են այրել:
Թուրքական DIHA լրատվականի տեղեկություններով՝ բախման հետևանքով երկու ցուցարարներ մահացել են: Նրանց ինքնությունը դեռևս պարզված չէ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



