Ամերիկյան հետախուզությունը Թուրքիայում նոր ահաբեկչություն է կանխատեսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ԱՄՆ կապիտալ ունեցող ձեռնարկություններին հետախուզական հատուկ գրություն է ուղարկվել՝ նախազգուշացնելով նոր հնարավոր ահաբեկչության մասին:
Վկայակոչելով թուրքական HaberTurk-ը, ենթադրվում է, որ նոր ահաբեկչությունը կիրականացվի մարտի 20-ին:
Ուղարկված գրության մեջ հորդորվում է այս ընթացքում հեռու մնալ պետական, կառավարական, զինվորական կառույցներից, զբոսաշրջային վայրերից, քանի որ դրանք կարող են թիրախներ լինել ահաբեկիչների համար:
Անկարայի վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ, ավելի քանհարյուրը վիրավորվել են, ընդ որում՝ 15-ի վիճակը ծանր է:
Ահաբեկչությունից հետո հայտնի էր դարձել, որ ամերիկյան հետախուզությունը նախապես հայտնել էր հնարավոր ահաբեկչական սպառնալիքի մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



