British Airways-ը դադարեցնում է թռիչքներն Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBritish Airways ընկերությունը 2016 թվականի մայիսի 1-ից դադարեցնում է Լոնդոն-Բաքու-Լոնդոն երթուղով թռիչքները:
Այս մասին, հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` նշելով, որ ընկերության Բաքվի գրասենյակի հավաստմամբ` Լոնդոն-Բաքու-Լոնդոն երթուղով վերջին թռիչքը կկատարվի ապրիլի 29-ին:
Լոնդոն-Բաքու երթերի իրականացման դադարեցման պատճառ նշվել է տվյալ ուղղությամբ «պահանջարկի անկումը եւ կոմերցիոն աննպատակահարմարությունը»:
British Airways ընկերությունը Լոնդոն-Բաքու-Լոնդոն չվերթն իրականացնում էր շաբաթական 6 անգամ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



