Թուրքական զինուժի գործողությունների հետևանքով սպանվել է 45 քուրդ զինյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել իր գործողությունների հետևանքով քրդական կողմի նոր կորուստների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերի ռմբակոծման հետևանքով սպանվել է 45 քուրդ զինյալ: Մարտի 14-ին տեղի ունեցած գործողություններին մասնակցել են 9 հատ F-16 և 2 հատ F-4 տեսակի ռազմական ինքնաթիռներ: Ռմբակոծվել են Քանիդլում և Գարայում գտնվող քրդական ճամբարները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



