Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդին ու փախել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 20-ին, ժամը 23.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, քաղաքացին ընկած է երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 24-ամյա Վ. Ս.-ին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Սրբ. Գր Լուսավորիչ» ԲԿ: Նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



