Իրանական կողմը բալիստիկ հրթիռների արձակումը ՄԱԿ-ի ԱԽ-ի պահանջների խախտում չի համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ իր երկրի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը չի խախտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գոյություն ունեցող պահանջները եւ իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի պայմանները:
Ներկայում Իրանի ԱԳ նախարարը այցով գտնվում Է Կանբերայում, որտեղ բանակցություններ Է վարել Ավստրալիայի իր պաշտոնակից Ջուլի Բիշոպի հետ, որի արդյունքների շուրջ երկու նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսում:
«Հնարավոր Է՝ այդ արձակումները ՄԱԿ-ի ԱԽ-ի 1929 բանաձեւի խախտում լինեին, բայց այդ բանաձեւն արդեն կորցրել Է ուժը,-հիշեցրել Է իրանցի նախարարը, պատասխանելով այն հարցին, թե իր երկիրը չի խախտում արդյոք ՄԱԿ-ի պահանջները:-ԱԽ-ի գործող բանաձեւում ասված Է բալիստիկ այնպիսի հրթիռների փորձարկման արգելման մասին, որոնք կառուցվել են միջուկային մարտալիցքեր կրելու համար, սակայն մեր հրթիռները չեն պատրաստվել այդ նպատակների համար, եւ մենք միջուկային մարտալիցքեր չունենք»:
«Իրանը երբեք իր սպառազինությունը, այդ թվում՝ հրթիռները, չի օգտագործում որեւԷ երկրի վրա հարձակվելու համար: Մեր զենքը կարող Է օգտագործվել միայն պաշտպանողական նպատակներով»,-ընդգծել Է Զարիֆը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



