Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայից մեկնել է ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայից մեկնել է Ռուսաստանի տարածքի մշտական տեղաբաշխման վայրեր: Այդ մասին, լրագրողներին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում:
«Խմբի կազմում են «առաջատարը»՝ Տու-154-ը, ինչպես նաեւ Սու-34 բազմագործառական ռմբակոծիչները»,- ճշտել են զինվորական գերատեսչությունում:
Մարտի 14-ի երեկոյան Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարություն Է տարածել այն մասին, որ Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բաշար Ասադը համաձայնություն են ձեռք բերել իրականացնելու ՌԴ-ի օդատիեզերական ուժերի ավիացիոն խմբավորման հիմնական մասի դուրսբերում, քանի որ «այն սկզբունքային խնդիրները, որոնք դրվել Էին Ռուսաստանի զինված ուժերի առջեւ, լուծված են»:
Ըստ որում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկողության համար ռուսական կողմը Սիրիայի տարածքում կպահպանի օդուժի թռիչքների ապահովման կետ, նշել են Կրեմլում: ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրաման Է տրվել մարտի 15-ից սկսել ռուսական զորքերի դուրսբերումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



