Մակեդոնիան Հունաստան Է վերադարձրել շուրջ 600 միգրանտների. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄակեդոնիայի իշխանությունները Հունաստան են վերադարձրել շուրջ 600 միգրանտների, որոնց մարտի 14-ին հաջողվել Էր ճեղքել-անցնել երկրի սահմանը: Այս մասին, հայտնել Է Reuters գործակալությունը:
Մակեդոնիայի ոստիկանությունը մարտի 14-ի երեկոյան ձերբակալել Էր այն անօրինական միգրանտներին, որոնք երկրի տարածք Էին ներթափանցել Հունաստանից՝ նրանց մոտ հայտնաբերելով շարժման երթուղու թռուցիկներ: Դրանցում, ինչպես նշել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, արաբերեն մանրամասնորեն նկարագրված Է, թե որ տեղում սահմանով անցնելու հնարավորություն կա:
Ավելի վաղ Մակեդոնիայի իշխանությունները հայտարարել են անօրինական միգրանտների համար սահմանները փակելու մասին եւ դադարեցրել են ապաստանի ստացման հայտերի ձեւակերպումը: Այս միջոցը ձեռնարկվել Է այն բանից շատ չանցած, երբ Ավստրիան, Սլովենիան, Սերբիան եւ Խորվաթիան հայտարարեցին միգրանտների եւ փախստականների մուտքի նոր սահմանափակող միջոցառումների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



