Զլատան Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Չելսի»
ՍՊՈՐՏ Հնարավոր է, որ «ՊՍԺ» -ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իր կարիերան շարունակի անգլիական «Չելսի» ակումբում: Այս մասին տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում կատարելով sport.ru կայքին:
Մասնավորապես հաղորդվում է, որ շվեդացի ֆուտբոլիստը հնարավոր է, որ խաղաշրջանի ավարտից հետո լքի փարիզյան ակումբը:
Աղբյուրի համաձայն, Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, ամերիկյան առաջնության որոշ ակումբներ, անգամ Չինաստանի «Սուպերլիգա» -ի որոշ թիմեր:
Խոսվում է այն մասին, թե հարձակվողը հնարավոր է, որ տեղափոխվի իտալական «Միլան» ակումբ, ինչը քիչ հավանական է, քանի որ Զլատանին այնտեղ ավելի քիչ կվարձատրեն:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



