Սելենա Գոմեսը բացահայտել է, որ Քենդալ Ջեններն ընկեր ունի․ Քրիշտիանու Ռոնալդու, թե Քրիս Բրաուն
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Սելենա Գոմեսը բացահայտել է, որ իր մտերիմ ընկերուհի, մոդել Քենդալ Ջենների կյանքում առեղծվածային տղամարդ կա։
Մարտի 14-ին բրիտանական Capital FM ռադիոկայանի եթերում Ռոման Քեմպի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքը միակ միայնակ աղջիկն է իր շրջապատում։ Այո՛, անգամ 20-ամյա Քենդալ Ջեններն ընկեր ունի։
«Իմ ընկերուհիներից ոչ մեկը միայնակ չէ։ Թեյլոր Սվիֆտը ընկեր ունի, Ջիջի Հադիդը ևս միայնակ չէ և ոչ էլ Քենդալ Ջեններն է միայնակ։ Ես եմ միայն միայնակ»,-ասել է Սելենան։
Սա մեծ բացահայտում էր Սելենայի կողմից, քանի որ Քենդալը երբեք հրապարակայնորեն չի նշել, որ ընկեր ունի։
Իսկ ո՞վ է Քենդալի ընկերը։ Կան մի քանի տարբերակներ՝ Քրիշտիանու Ռոնալդուն, թե՞ Քրիս Բրաունը։
Քենդալն ու Քրիս Բրաունը շատ մտերիմ են։ Նրանց միասին նկատել էին մարտի 6-ին՝ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում։ Սակայն ռեալ տարբերակ կարող է լինել նաև Ռոնալդուն։ Քենդալն ու Ռոնալդուն սոցիալական մեդիայում շփվում էին միմյանց հետ և Ռոնալդուն մեկ քայլ առաջ կատարեց՝ Քենդալին հրավիրելով Ռեալ Մադրիդի խաղին, գրում է HollywoodLife-ը։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



