Ռուսաստանը Սիրիայից զորքերը դուրս չի բերում ինչ որ մեկին դուր գալու համար. Սերգեյ Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում ՌԴ օդա-տիեզերական ուժերի գործողությունների դադարեցման որոշումը չի կայացվել ինչ որ մեկին դուր գալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր օդա-տիեզերական ուժերի՝ Սիրիայում իրականացվող գործողությունների մասնակի դադարեցման մասին մեր որոշումը բխում էր այն հանգամանքից, որ Սիրիայում մեր ԶՈՒ առջև նախագահի կողմից առաջադրված խնդիները՝ ի պատասխան ՍԱՀ նախագահի խնդրանքի, ընդհանուր առմամբ իրականացվել են: Մեր խնդիրն էր ահաբեկչության դեմ պայքարում սիրական զինված ուժերի հնարավորությունների ամրապնդումը: Սիրիական բանակը վերականգնել է իր դիրքերը կարեւորագույն ուղղություններով, հետևաբար՝ ՌԴ ԶՈՒ առջեւ դրված խնդիրները կատարվել են»,- ասել է Լավրովը:
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունները բխում են սիրիական ժողովրդի, ինչպես տաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի շահերից:



