Քերին պլանավորում է ամռանն այցելել Վրաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ այս տարվա ամռանը կայցելի Վրաստան:
«Ես պլանավորում եմ հունիսին կամ փոքր-ինչ ավելի ուշ այցելել Վրաստան, մենք այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- լրագրողներին ասել է Քերին՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո:
Նրա խոսքով՝ Վրաստանը «ԱՄՆ-ի կարեւոր բարեկամն է», եւ ինքն այցի ընթացքում մտադիր է այդ երկրի բնակչությանը վստահեցնել, որ «ԱՄՆ-ը հաստատակամորեն պաշտպանում է Վրաստանին անկախության հարցերում»:
Նախարար Ջանելիձեն շներհակալություն է հայտնել Քերիին «Վրաստան այցելելու պատրաստակամության համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



