ԻՊ-ն Սիրիայում եւ Իրաքում կորցրել է գրավված տարածքների 22 տոկոսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կորցրել են այն տարածքների 22 տոկոսը, որոնք վերջին 14 ամսվա ընթացքում նրանց վերահսկողության տակ Էին գտնվում Սիրիայում եւ Իրաքում: Այդ մասին ասված է HIS վերլուծական գործակալության հետազոտության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ընկերության փորձագետների հաշվարկների համաձայն՝ ԻՊ-ն այս ընթացքում զրկվել է եկամուտների 40 տոկոսից, որոնք ստացվում Էին հիմնականում նավթի վաճառքից:
Դա տեղի է ունեցել այն բանի հետեւանքով, որ ծայրահեղականներն այլեւս չեն վերահսկում սիրիա-թուրքական սահմանը:
Վերլուծական գործակալության նախորդ գնահատման համեմատությամբ՝ այսպես կոչված «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքը կրճատվել էր 8 տոկոսով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



