Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ մասին կարող է վկայել բերանի դառը համը

ԼԱՅՖ

Doctors.am-ը գրում է.

Դառը համի զգացողությունը բերանում, առանց այնտեղ դառը որևէ նյութի առկայության, համի զգացողության խանգարման նշան է: Մշտական տհաճ համի զգացողության առկայությունը բերանում կոչվում է դիսգևզիա:

Համի զգացացողության փոփոխություն տեղի է ունենում, երբ ինչ-որ բան խանգարում է առաջացնում այդ համակարգում: Համի զգացողություն առաջանում է սենսոր նեյրոններով հոտի զգալով և համի զգացումով համային ընկալիչների գործունեության արդյունքում: Այստեղից ազդակները հաղորդվում են գլխուղեղ, և պարզ է դառնում, թե մարդ ինչ է ուտում: Համային ընկալիչները տարբերում են քաղցր, աղի, դառը և թթու համերը: Որոշ մարդիկ դառը համը ավելի սուր են զգում, որը պայմանավորված է ֆենիլթիոկարբամիդ նյութն ընկալելու հետ:

Երբ մարդ ծնվում է, ունենում է 10.000 համային ընկալիչ, սակայն տարիքի հետ նրանց քանակը նվազում է: Եվ դրանով է պայմանավորված այն, որ հասուն մարդիկ և ծերերը ավելի հանդուրժող են համերի նկատմամբ, քան երեխաները:

Դառը համի զգացողությունը բերանում առաջանում է հիմնականում թթվային ռեֆլուքսի հետևանքով կամ փսխումից հետո: Սակայն բերանի մշտական դառը համը կարող է ունենալ նաև այլ պատճառներ, օրինակ` հղիությունը կամ դեղորայքի ընդունումը (հակաբիոտիկներ):Համի զգացողության խանգարման կարող են հանգեցնել նաև ծխախոտի օգտագործումը կամ տարբեր տեսակի նյութերով բերանի խոռոչի, քթի և գլխի ախտահարումը:

Եթե դառը համը առաջացել է առաջին անգամ, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի բացառվեն խանգարման առաջացման լուրջ պատճառները:
Ստորև կքննարկենք դառը համի զգացողության առաջացման մի քանի պատճառ:

Ստոմոտոլոգիական հիվանդություններ
Բերանում դառը համի պատճառ կարող են լինել լնդերի հիվանդությունները, ատամի թարախակույտը կամ գինգիվիտը: Մարկանց մի մասի մոտ նկատվում է զգացողության սրացում ատամնաբուժության մեջ օգտագործվող որոշ նյութերի նկատմամբ: Երբ դառը համ է առաջանում բերանում պլոմբից հետո, պետք է խորհրդակցել ատանաբույժի հետ: Կարող է կարիք լինի փոխարինել այն այլ նյութերից պատրաստված պլոմբի հետ:

Թթվային ռեֆլուքս
Այն մարդիկ, ովքեր ունեն թթվային ռեֆլուքս կամ գաստրոէղոֆագեալ ռեֆլեքսային հիվանդություն, ստամոքսահյութը բարձրանում է կերակրափողով և հայտնվում է կոկորդում, ինչի հետևանքով նրանց մոտ սննդի ընդունման ժամանակ կամ ընդունումից հետո առաջանում է դառը համ: Թթվային ռեֆլուքսի ամենատարածված պատճառները շատակերությունն է, սննդում կծու և ճարպոտ մթերքների օգտագործումը, ինչպես նաև անկանոն ռեժիմով սննդի ընդունումը: Բացի դառը համից, թթվային ռեֆլուքսի նշան կարող են լինել այրոցի զգացուցումը, տհաճ հոտը բերանից, գլխացավը, փքվածության զգացումը, գազագոյացման բարձրացումը, փսխումը և ցավը կոկորդում, որ պայմանավորված է լորձաթաղանթի՝ ստամոքսահյութով գրգռմամբ:

Հորմոնալ անհավասարակշռություն
Հորմոնների մակարդակի փոփոխությունները, մասնավորապես` էստրոգենների, կարող են հանգեցնել բերանում դառը համի զգացողության: Հատկապես հաճախ է նկատվում հղիության ժամանակ, բայց կարող է նկատվել նաև այն վիճակներում, երբ խանգարված է հորմոնների արտադրությունը:

Թունավորում ծանր մետաղներով
Բերանի դառը համը կապարով, պղնձով և սնդիկով թունավորման ախտանշան է: Եթե Դուք առնչվել եք սնդիկի հետ և դրանից հետո առաջացել է դառը համ, ապա անհապաղ պետք է դիմեք բժշկի: Այս մետաղը շատ թունավոր է, և թունավորումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների:

Հիվանդություններ
Բերանում դառը համին զգացում կարող է առաջանալ հետևյալ հիվանդությունների պատճառով.

Դեղնախտ
Շաքարային դիաբետ
Լյարդի հիվանդություններ
Երիկամների հիվանդություններ
Քաղցկեղ
Բերանի խոռոչի վատ հիգիենա

Միկրոօրգանիզմների բազմացման հետևանքով բերանի դառը համ կարող է առաջանալ այն անձանց մոտ, ովքեր հաճախ չեն լվանում ատամները: Պետք է օրվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս լվանալ ատամները և, քանի որ բակտերիաները տեղակայվում են ատամների արանքում, պետք է շաբաթվա մեջ երկու անգամ ատամի թելով մաքրել ատամները:

Բուժումը
Գոյություն ունեն բերանում դառը համից ազատվելու մի քանի պարզ միջոց.

Օգտագործել ցիտրուսային մթերքներ, որոնց հյութը ակտիվացնում է թքարտադրությունը և օժտված է հակամանրէային հատկություններով:

Օրվա ընթացքում մի քանի անգամ ծամեք դարչին կամ մեխակ, նրանք վերացնում են դառը համը և թարմացնում են շնչառությունը

Զերծ մնացեք շատ ճարպոտ, աղի և քաղցր սննդից:

Եթե այս միջոցները անարդյունավետ են, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ :

Բերանում դառը համ կարող է առաջանալ որոշ էնդոկրին կամ հոգեկան հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև որոշ դեղորայքի օգտագործման դեպքում:

Օրինակ` հակաբիոտիկների օգտագործումը կարող է առաջացնել աղիների նորմալ միկրոֆլորայի մահվան և պայմանական ախտածին միկրոֆլորայի ակտիվացման, այսինքն` դիսբակտերիոզի զարգացման, ինչի կլինիկական արտահայտություններից է բերանի դառը համը:

Ժամանակավոր դառը համի զգացողություն կարող է առաջանալ սթրեսից հետո կամ որոշ մթերքներ օգտագործելու դեպքում, օրինակ` ընկույզ:

Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել