Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խոպան գնալու ցանկություն չունեի, ակամա սկսեցի մտածել, թե ի՞նչ կլինի, եթե ես էլ ամուսնանամ և երեխաներ ունենամ, լինեմ պապա. Հայկ Պետրոսյան

ԼԱՅՖ

Life.pnaorama.am-ը գրում է.

Մարտի 21-ին, 28-ին եւ 29-ին Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կկայանա դերասան Վարդան Պետրոսյանի որդու՝ Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի պապա» մենաներկայացումը:

Life.pnaorama.am-ին Հայկ Պետրոսյանը պատմել է, որ այս ներկայացման գաղափարը ծնվել է դեռ իր ծառայության տարիներին.

«Այս հումորային, երաժշտական ներկայացման գաղափարը ծնվել է դեռ տարիներ առաջ, երբ ծառայում էի Հայոց բանակում. Բանակի տարիներին ծառայակից ընկերներս մտածում էին ծառայությունից հետո վերադառնալ եւ կամ գնալ արտագնա աշխատանքի, կամ ամուսնանալ եւ երեխաներ ունենալ: Ես էլ, քանի որ խոպան գնալու ցանկություն չունեի, ակամա սկսեցի մտածել, թե ի՞նչ կլինի, եթե ես էլ ամուսնանամ եւ երեխաներ ունենամ, ի՞նչ կլինի, եթե ես լինեմ պապա, արդյունքում ծագեց այս ներկայացման վերնագիրն ու գաղափարը: Սա ընտանեկան դիտման մենաներկայացում է, այն արծարծում է կին-տղամարադ հարաբերությունները, ընտանիք կազմելու եւ երեխաներ ունենալու թեման, այս ներկայացման մեջ գիտակցական կերպով չկա քաղաքական հումոր, որպեսզի այն լինի ընտանեկան ներկայացում եւ հետո այսօր կարծես թե ով արթնանում է, դառնում է քաղաքական երգիծաբան ու ըստ իս այդ թեման արդեն մարդկանց ձանձրացնում է»,- նշեց նա:

«Վերնագիրը կարծես թե կիսատ նախադասություն լինի, որի պատասխանը ես տալիս եմ ներկայացման վերջում, այդտեղ ես արտահայտում եմ այն ամենն, ինչ մտածում եմ, «Եթե ես լիենի պապա» մտքի  շուրջ»,- նկատեց դերասանն ու ավելացրեց.

«Ի դեպ՝ բեմում ինձ հետ լիենլու են չորս երաժշիտներ՝ դաշնակահար, կիթառահար, բաս կիթառ եւ հարվածային գործիքներ: Ներկայացումը տեւելու է 1.5 ժամ, թեպետ նախնական տարբերակով նախատեսված էր, որ երկու ժամ պետք է լինի, սակայն ավելի դինամիկ դարձնելու համար որոշեցի կրճատել տեւողությունը: Ներկայացումը երկու մասից է բաղկացած, մի հատվածում վերլուծում եմ այսօրվա երիտասարդ տղաներին ու աղջիկներին, թե ինչպիսի՞ն են այսօրվա զույգերը, ինչպե՞ս են հարաբերություններ ձեւավորվում եւ ինչպե՞ս է ընտանիք կազմվում, իսկ ներկայացման միջնամասում երեւակայական ծննդաբերություն է տեղի ունենում ու ծնվում է երեւակայական երեխա, որից հետո էլ իր շուրջ է զարգանում ողջ ներկայացումը: Ի դեպ՝ որոշեցի անպայման զուգահեռներ տանել մեր մանկության եւ այսօրվա երեխաների մանկության միջեւ, քանի որ իսկապես շատ բան է փոխվել»:

Մեր այն նկատառմանը, թե արդյոք Հայկ Պետրոսյանը արդեն մտածում է պապա դառնալու մասին, ժպիտով պատասխանեց.

«Հենց այս պահին չեմ մտածում այդ թեմայի շուրջ, բայց ընտանիք կազմելու մասին, անկեղծ երբեմն մտածում եմ, հենց այդ մտորումներն էլ ծնեցին այս ներկայացումը»:

Շատ տղամարդկանց նման Հայկ Պետրոսյանը կյանքի նոր կարգավիճակից չի վախենում.

«Ամուսնությունը թե կնոջ, թե տղամարդաու համար պատասխանատու քայլ է, ընդ որում պատասխանատություն երկու կողմով՝ մարդու ներքին հասունությամբ, եւ  սոցիալական կողմով, չէ որ կարեւոր է հոգեպես պատրաստ լինել այնքան, որ բացի քեզնից եւս մեկի կամ մի քանիսի համար պատասխանատվություն կրես, նույն կերպ եւ կարեւոր է սոցիալապես էլ ապահով լինել այնքան, որ կարողանաս կին եւ երեխա պահել: Ներկայացման մեջ այս թեման չի արծարծվում, փորձել եմ ավելի հումորով անդրադառնալ ամուսնության եւ պապա դառնալու թեմային»,- նշեց նա:

Հետաքրրքվելով, թե Հայկ Պետրոսյանը նոր մենաներկայացման սցենարի վերաբերյալ լսե՞լ է հոր՝ Վարդան Պետրոսյանի կարծիքը, նկատեց.

«Նախ պետք է ասեմ, որ նման ներկայացումներում կոնկրետ ինձ համար հասարակությունն ինքը դառնում է սցենարի հեղինակ, քանի որ ես կարող եմ անդրադառնալ երեւույթների կամ թեմաների, որոնք լսել եմ այս կամ այն իրավիճակում: Ինչ վերաբերվում է հայրիկիս կարծիքին, պետք է նկատեմ, որ ոչ միայն այս ներկայացման վերաբերյալ, այլեւ յուրաքանչյուր հարցում հայրս կողքիս է եղել: Նա ինձ մի քանի խորհուրդներ է տվել թե սցենարի, թե բեմական կեցվածքի հետ կապված, ինչի կարիքը շատ ունեմ, քանի որ մասնագիտությամբ դիվանագետ եմ. ես շատ ուրախ եմ, որ հորիցս շատ բան ունեմ սովորելու, քանի որ նա ահռելի բեմական փորձ ունի, նա իսկապես շատ մեծ արտիստ է»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականը Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկԵՄ-ն տասնյակ միլիարդավոր եվրոներ կհատկացնի՝ ԱՄՆ-ից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել