Գվարդիոլան կառաջադրվի Կատալոնիայի խորհրդարանի ընտրություններում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կառաջադրվի կատալոնական խորհրդարանի ընտրություններում, տեղեկացնում է TMV-ն:
Մարզիչը ծնունդով Կատալոնիայից է և նույնիսկ մարզել է Կատալոնիայի ազգային հավաքականը:
44-ամյա մասնագետին առաջադրել է CDC (Convergència Democràtica de Catalunya) կուսակցությունը, որը կողմնակից է Կատալոնիայի՝ Իսպանիայից անկախացմանը: Գվարդիոլան ցուցակում կլինի խորհրդանշական վերջին տեղում:
Գվարդիոլան աչքի է ընկել բասկ անջատողականներին և Կատալոնիայի ղեկավար Արտուրո Մասային ցուցաբերած իր աջակցությամբ:
Նշենք, որ Կատալոնիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերի 27-ին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



