Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Համբույրի տեսարանների համարձակ դերասանները. Ռոզի Ավետիսովան պատրաստ է նկարահանվել բաց տեսարաններում, եթե… (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Հայկական ֆիլմերում սիրային տեսարաններին ծանոթանալիս հազվադեպ է պատահում, որ հանդիպենք համարձակ սիրախաղի, բաց մարմինների կամ գոնե ամենաանմեղ համբույրի: Մեր դերասաններից քչերն են համաձայն նկարահանվել անկեղծ տեսարաններում, իսկ նրանք, ովքեր պատրաստ են գնալ այդ քայլին, այնուամենայնիվ, ունեն որոշակի մտավախություններ, որոնք հաճախ արդարացված են:

«Ժողովուրդ»-ը կներկայացնի զրույցների փոքրիկ շարք այն դերասան-դերասանուհիների հետ, որոնք քաջություն են ունեցել կոտրելու հասարակության եւ իրենց կոլեգաների շրջանում տարածում գտած «ամոթի կարծրատիպը»: Այսպիսով` մենք զրուցել ենք դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ, ով «Փեսացուն կրկեսից» հայկական արկածային կինոկատակերգության (2011թ., ռեժիսոր` Դավիթ Բաբախանյան) հերոսուհին է եւ Հովհաննես Ազոյանի հետ նկարահանվել է համբույրի տեսարանում: 

12381241_1011566422257757_1507802699_o

-Ռոզի՛, Դուք հեշտությա՞մբ համաձայնեցիք նկարահանվել այդ տեսարանում, թե՞ Ձեզ համոզել են:

-Ռեժիսորն ի սկզբանե խոսել էր ինձ հետ եւ զգուշացրել, որ ֆիլմում լինելու է նման դրվագ: Ես խնդիր չեմ տեսել. սցենարից, հերոսների փոխահարաբերություններից ելնելով այդ տեսարանը սպասելի էր: Իսկ դերասանն իր աշխատանքը լիարժեք կատարելու համար չպետք է հրաժարվի դրանից:

-Ըստ Ձեզ` ինչո՞ւ են Ձեր կոլեգաները հաճախ մերժում նկարահանվել նման տեսարաններում: Արդյո՞ք դա պրոֆեսիոնալիզմի պակաս է:

12842654_1011866935561039_938173811_o

-Նրանց էլ ինչ-որ կերպ կարելի է հասկանալ: Նախ պետք է հաշվի առնենք, թե մենք որտեղ ենք ապրում: Երեւանը մի բուռ քաղաք է, որտեղ դերասանի եւ քաղաքացու միջեւ առողջ դիստանսը պահպանված չէ. դերասանները չափազանց հասանելի են հանրության համար, ուստի եթերում չափից դուրս անկեղծանալը կարող է ազդել դերասանի առօրյա կյանքի կայունության վրա: Բացի այդ` նկատենք, որ մեր կինոարտադրությունը նոր-նոր է սկսել ակտիվանալ, եւ համաշխարհային կինոյում վաղուց արդեն սովորական դարձած տեսարանները մեր ֆիլմերի դեպքում շատ դանդաղ են դառնում ընկալելի:

-Իսկ դերասաններն իրենց «մեղքի» չափաբաժինը չունե՞ն:

-Կարծում եմ` նրանք մեղք չունեն: Դերասանները հաճախ մտածում են` գուցե տվյալ ֆիլմը չկարողանա ապահովել բարձր որակ, եւ մարդիկ դրա մասին խոսելիս հիշատակեն միայն համարձակ հերոսին կամ հերոսուհուն: Դերասանը միշտ ունի այդ մտավախությունը, եւ, կարծում եմ, առաջինը դա է պատճառը, որ նրանք հրաժարվում են անկեղծ տեսարաններից:

-Որքանով հիշում եմ` միայն «Փեսացուն կրկեսից» ֆիլմում չէ, որ նկարահանվել եք համբույրի տեսարանում:

-Ես դեռ իմ դիպլոմային աշխատանքի շրջանակում հանդիպել եմ այդպիսի դրվագի: Բայց ասեմ, որ բեմում իրավիճակը բոլորովին այլ է. այնտեղ հանդիսատեսին հնարավոր է խաբել` համբուրելով, օրինակ, խաղընկերոջ ոչ թե շուրթերը, այլ այտը, իսկ, ահա, ֆիլմում՝ ոչ: Ամեն դեպքում այն ժամանակ էլ նման տեսարաններին շատ առողջ էինք նայում: Իսկ «Փեսացուն կրկեսից» ֆիլմից հետո, այո, համբույրի տեսարան ունեցել եմ նաեւ «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում: Հիշում եմ, որ կինոկատակերգությունում մենք այդ դրվագներում նկարահանվում էինք իրար հետ հումորներ անելով… Ամեն դեպքում, դերասանն էլ մարդ է եւ կարող է կաշկանդվել:

12476401_1011566758924390_1710513641_n

 

-Իսկ Ձեր ընտանիքի անդամները, բարեկամները որեւէ կերպ անդրադարձե՞լ են այս թեմային:

-Նրանցից ոչ ոքի կողմից այդ առթիվ մեկնաբանություն չեմ ստացել. բոլորը լավ հասկանում են, որ այն, ինչ անում եմ, պահանջում է իմ մասնագիտությունը:

-Եթե որեւէ գեղարվեստական ֆիլմի շուրջ հավաքված լինի պրոֆեսիոնալ թիմ, իսկ սցենարն էլ Ձեր սրտով լինի, կհամաձայնե՞ք նկարահանվել նաեւ առավել բաց տեսարաններում:

-Եթե ամեն բան արվի էսթետիկայի այն չգրված կանոնների շրջանակում, որ պահանջում է կինոն, այո, ինչու ոչ, հնարավոր է: Այդ դեպքում մարդիկ կկենտրոնանան ոչ թե այդ տեսարանի, այլ ֆիլմի մեսիջների վրա:

 

Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականը Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկԵՄ-ն տասնյակ միլիարդավոր եվրոներ կհատկացնի՝ ԱՄՆ-ից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ին