ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Associated Press գործակալությանը հայտարարել Է, որ ողջունում Է Սիրիայից ՌԴ օդատիեզերական ուժերի հիմնական մասի դուրսբերումը:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը ողջունել Է Սիրիայից իր ուժերի մեծ մասը դուրս բերելու Ռուսաստանի որոշումը»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Դաշինքի ղեկավարը հավելել Է, որ «պատրաստ Է ողջունել ցանկացած գործողություն, որը Սիրիայում կնվազեցնի լարվածությունը ռազմական ոլորտում»:
Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգը, որն այցով գտնվում Է Աֆղանստանում, նախազգուշացրել Է, որ առայժմ վաղ Է խոսել այն մասին, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի այդ քայլի հետեւանքները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



