Լոնդոնի եւ Ֆրանկֆուրտի սակարանները համաձայնության են հասել միաձուլման շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի LSE սակարանը եւ Ֆրանկֆուրտում վերջինիս մրցակից Deutsche Boerse-ը համայձանության են հասել միաձուլման շուրջ:
Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, միաձուլման արդյունքում ի հայտ կգա աշխարհի խոշորագույն սակարաններից մեկը՝ մոտավորապես 30 միլիարդ դոլար արժողությամբ:
Սակարանների ներկայացուցիչները նշում են, որ գործարքը թույլ կտա տարեկան խնայել շուրջ 500 միլիոն դոլար:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, միաձուլման արդյունքում Գերմանիայի սակարանի բաժնետերերը կստանան բաժնետոմսերի 54,4 տոկոսը, իսկ LSE-ի սեփականատերերը՝ 45,6 տոկոսը:
Գործարքի գծով երկու գործընկերներն Էլ հուսով են, որ ապագա միաձուլումը թույլ կտա ավելի արդյունավետ մրցակցել ԱՄՆ-ի եւ Հոնկոնգի սակարանների հետ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



