Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նման ռոմանտիկ բաների չեմ հավատում, ես հավատում եմ ինձ, իմ ուժերին և Աստծուն. Պարուհի Իռեն Ուլիխանովան նշել է ծննդյան 33-ամյակը

ԼԱՅՖ

 Life.panorama.am-ը գրում է.

Հումորիստ, ռեժիսոր Վահագն Գրիգորյանի կինը՝ Սոֆի Դեւոյանի «Հոգու եւ պարի» թատրոնի մենապարուհի, ԵՊՀ-ի պարային համույթի գեղարվեստական ղեկավար Իռեն Ուլիխանովան երեկ նշել է ծննդյան 33-ամյակը, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում պարուհին կիսվել է տպավորություններով եւ նոր տարիքում սպասվելիք անելիքներով:

«Կեսգիշերին ամուսինս հաճելի անակնկալ մատուցեց՝ ուղիղ 00:00-ին ծաղիկներով եւ փոքրիկ տորթով շնորհավորեց ինձ, ինչը շատ հաճելի էր: Գիտակցելը, որ նա հատուկ պատրաստվել էր եւ մեքենայում թաքցրել էր ծաղիկներն ու տորթը, որպեսզի ճիշտ կեսգիշերին անակնկալ մատուցի, ինչ խոսք, շատ հաճելի էր: Նույն կերպ շատ հաճելի էր, երբ կեսգիշերից սկսկած ու ողջ օրվա ընթացքում հեռախոսազանգերը գրեթե չէին դադարում, երբ տեսնում ես, որ մարդիկ հիշում են ծննդյանդ օրը, րոպեներն են հաշվում ու զանգում, ջերմ բարեմաղթանքներ հղում, հասկանում ես, որ իսկապես քեզ սիրող մարդկանցով ես շրջապատված, ինչն անգնահատելի է»,- պատմեց Իռեն Ուլիխանովան:

Ի պատասխան հարցին՝ ինչպես է հոբելյարին շնորհավորել որդին՝ Իռենը ծիծաղելով պատմեց. «Տղաս առավոտ շուտ արթնացավ, պինդ գրկեց ինձ, շնորհավորեց, ցանկաանալով, որ առողջ իր կողքին միշտ լինեմ ու հիշեցրեց՝ «Մամա ջան, հիշում ես չէ, որ հինգ օրից էլ իմ ծնունդն ա». Նրան թվում էր, թե ես կարող էի մոռանալ, ուստի հարկ համարեց իր շնորհավորանքի հետ մեկտեղ ակնարկել, որ շուտով իր ծննդյան օրն է»:

Պարուհու համար նվերների արժեքն ու ծավալը նշանակություն չունի. «Չեմ կարող նվերներն առանձնացնել, քանի որ ինձ համար իսկապես նվերի արժեքն ու ինչ լինելը կարեւոր չէ, արժեքավոր է յուրաքանչյուր նվերը, որն արվում է սիրով, ինձ համար մարդկային անկեղծ խոսքը շատ ավելի մեծ կարեւորություն ունի, քան թանկարժեք նվերը»,- նկատեց Իռեն Ուլիխանովան:

Ի դեպ՝ երեկ օրվա հերոսը մեկը չի եղել. «Այնպես է ստացվել, որ երեկ գործընկերուհիներիցս երկուսի ծննդյան օրն էլ էր, ուստի որոշեցինք միացնել եւ մեծ ու հետաքրքիր ծննդյան խնջույք կազմակերպել: Շատ ուրախ անցավ, ընտանեկան ու ընկերական ջերմ մթնոլորտում միանգամից երեք ծնունդ նշեցինք»,- նկատեց նա:

Մեզ հետ զրույցում Իռենն ասաց, որ երբեք չի վերլուծում անցած ճանապարհը, փոխարենը միշտ մտածում է անելիքների մասին.

«Ես երբեք չեմ վերլուծում անցածը, քանի որ երբեք հետ չեմ նայում, բայց մտածում եմ այսօրվա եւ վաղղվա անելիքներիս մասին: Իմ առաջ նպատակ եմ դրել, որի մասին չեմ բարձրաձայնի. Չգիտեմ՝ 33-ում կհասցնեմ այն իրականացնել, թե 35-ում, դա կարեւոր չէ, գլխավորը ձգտումն է, որպեսզի իրագործեմ այդ նպատակս: Փառք Աստծո, այսքան ժամանակ մեծ, թե փոքր քայլերով կարողացել եմ շատ բաների հասնել, հուսամ՝ կկարողանամ եւ հետագայում այդպես շարժվել»,- շեշտեց Իռենն՝ ընդգծելով, որ երազանքների չի հավատում.

«Պետք է նկատեմ, որ ծննդյանս օրերին միշտ խառը էմոցիաներ եմ ունենում, չեմ հասկանում՝ այդ օրը ես սիրում եմ, չեմ սիրում, տխուր եմ, ուրախ… իսկապես ինձ բարդ է հասկանալ, թե ինչ եմ զգում այդ օրը: Տոնական տորթի մոմերը փչելիս երազանքներ չեմ պահում, առհասարակ, նման ռոմանտիկ բաների չեմ հավատում, ես հավատում եմ ինձ, իմ ուժերին եւ Աստծուն»,- ավարտեց 33-ամյա պարուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

«Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան