Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինձ համար դժվար չէ «վատ աղջիկ» լինել». Լուիզա Կարապետյանի անկեղծ խոստովանությունը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Կարապետյանին հասարակությունը ճանաչում է «Սիրո գերին» և «Ուրիշի հոգին» հեռուստասերիալներից։ Նա ավարտել է Թատերական ինստիտուտի երաժշտական բաժինը։ BlogNews-ի հետ զրույցում Լուիզան ասաց, որ ուսանողական տարիներին չի ընդունել նկարահանման ոչ մի առաջարկ, քանի որ ցանկացել է կենտրոնանալ ուսման վրա։ Այնուհետև սկսել է նկարահանվել «Սիրո գերին» հեռուստասերիալում, որն էլ իրեն ճանաչում է բերել։

Այս մասնագիտությամբ զբաղվելու մասին Լուիզան մանկուց է երազել։ Փոքր տարիքում շատերի համար ստիմուլ է լինում հայտնի դառնալու հանգամանքը։ «Ճանաչվելու երազանքը, բնականաբար, կա, սակայն տարիների ընթացքում հասկանում ես, որ դա չէ կարևորը։ Կարող ես լինել ճանաչված, բայց ոչ սիրելի, որակ չապահովես։ Հիմա ինձ համար դա առաջնային չէ»,- ասաց նա։

Լուիզան բացասական կերպարներ է մարմնավորել. «Երբ բացասական դերեր ես խաղում, հանդիսատեսը քեզ այդպիսին է ընկալում, դրսում կարող են քեզ տեսնել ու ընդունել որպես իրական կերպար, վատ կարծիքներ հայտնեն, սակայն ես չեմ կենտրոնանում դրա վրա։ Ինձ համար դժվար չէ սերիալի «վատ աղջիկը» լինել։ Ավելին, բացասական կերպարներ կերտելն ավելի հետաքրքիր է, քանի որ կերպարի մեջ ռիթմ կա, բարի դերերն ավելի միատոն են։ Հասկացող մարդը հասկանում և տարբերում է կերպարն իրական մարդուց, չհասկացողն այդպես էլ չի հասկանում»։

Լուիզան նաև երաժշտությամբ է զբաղվում։ «Մանկուց երգել եմ, հաճախել եմ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ։ Ինձ համար հստակ էր, որ արվեստի ինչ-որ ճյուղ եմ ընտրելու, սակայն երբ մասնագիտական ընտրություն անելու ժամանակն էր, տատանվում էի՝ թատրո՞ն, թե՞ երգ։ Իմացա, որ Թատերական ինստիտուտում երաժշտական բաժին կա, որը ներառում է երգը, պարը և դերասանությունը, որոշեցի համատեղել և ընտրել հենց դա։ Խաղացել եմ երաժշտական ներկայացումներում»,- ասաց Լուիզան ու հավելեց, որ հնարավոր է՝ առաջիկայում հանդիսատեսն իրեն ճանաչի որպես երգչուհի։

«Ունեմ երգ, որը ձայնագրման փուլում է, գուցե տեսահոլովակով ներկայացնեմ։ Սիրային մեղեդային երգ է՝ փոփ ոճում, սակայն  չեմ ուզում մանրամասներ բացահայտել, քանի որ շատ բաներ դեռ հստակ չեն»,- նշեց նա։

«Ուրիշի  հոգին» սերիալում լուիզայի զբաղվածոթյունը մեծ չէ։ Դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ այլ զբաղմունք, աշխատանք ունի՞, պարզվեց՝ ոչ։ Լուիզան արտերկիր մեկնելու ցանկություն ունի։ «Հայաստանում մի քիչ բարդ է։ Գլխավոր դերերում միշտ նույն դեմքերն են։ Հասկանում ես, որ Հայաստանում երազանքներդ չեն կարող կատարվել։ Չես կարող ավարտել Թատերականն ու անընդհատ երկրորդական դերեր խաղալ, որովհետև գլխավոր դերերը միշտ զբաղված են լինում։ Արտերկիր մեկնելու ծրագրեր ունեմ, այժմ արտերկրում նկարահանվելու առաջարկ ունեմ, սակայն այդ մասին չեմ խոսի, քանի որ դեռ վերջնական չէ»,- եզրափակեց դերասանուհին։

       

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

«Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան