Մեր նպատակն է ընտրական օրենսգրքի շուրջ կոնսոլիդացիա ապահովել. Հովիկ Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի իշխանությունների նպատակն է նոր ընտրական օրենսգրքի շուրջ կոնսոլիդացիա ապահովել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ընտրական օրենսգրքի վրա կառավարության երկու անդամներ՝ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանն ակտիվ աշխատում են, և մեր նպատակն է, որպեսզի օրենսգրքի շուրջ կարողանանք ապահովել կոնսոլիդացիա: Եվ մեր ցանկությունն է, որ այդ օրենսգիրքը լինի որքան հնարավոր է թափանցիկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Դիտարկմանը, թե ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծով խոչընդոտվում են ընդդիմադիրների և լրագրողների իրավունքները, վարչապետը պատասխանեց. «Մենք որևէ մեկի իրավունքները խոչընդոտելու նպատակ չունենք»:
1
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
2
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



