Փաշինյան-Մովսիսյան բախման կայծը տվեց «կրակների» մեծ մասնագետ Կարեն Ավագյանը.«Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Շմայսը կրկին ազատություն էր տվել լեզվին եւ կտար նաեւ ձեռքերին, եթե ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը չնետվեր ու Շմայսի թափահարվող ձեռքն իր ափի մեջ չառներ։ «Ես չէի բռնել ձեռքը, այլ բարեւում էի,- նիստից հետո իբր հումոր արեց Ավետիսյանը։- Իմ ընկերն է, իրավունք չունե՞մ ձեռքը բռնեմ»:
Իսկ Փաշինյան-Մովսիսյան բախման կայծը տվեց «կրակների» մեծ մասնագետ Կարեն Ավագյանը, կանգնելով Սերժ Սարգսյանի թասիբին, որի կոմպետենտության հարցում Փաշինյանը կասկածներ հայտնեց։ Նա բղավեց. «Ա՛յ տղա, քո հետ եմ, անձնական տարածք չմտնես»։ Երիտհհկականի ռեպլիկից ոգեւորված՝ Առաքել Մովսիսյանն էլ բղավեց. «Համբա՛լ, դիշովկա՛»: Փաշինյանը հակադարձեց. «Դիշովկեն դո՛ւ ես, արա՛, հերի՛ք եղավ, ո՞վ ես դու, արա՛»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
2
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



