Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Օրվա աստղագուշակը

ԼԱՅՖ

Խոյ: Բարդ օր է սպասվում բոլոր նրանց համար, ովքեր հեշտ տրվող հաղթանակների են սովոր: Առավել ուշադիր եղեք, գործերից շեղվելու, վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, աշխատավայրում՝ մի շարք անախորժություններ:

Մտերիմների ուշադրության և աջակցության կարիքը կունենաք: Վերջիններս  կքննադատեն ձեր վարքագիծը, կստիպեն հրաժարվել կարևոր ծրագրերից և կենտրոնանալ, իրենց կարծիքով, ավելի իրական նպատակների վրա: Կլսեք բոլոր խորհուրդները, սակայն միշտ չէ, որ կհետևեք դրանց:

Ցուլ: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն հանգամանքները՝ հանգստություն պահպանեք: Անգամ ծայրահեղ իրավիճակներում, մի կորցրեք ինքնատիրապետումը: Հավասարակշռության պահպանման հարցում կօգնեն յոգայի վարժությունները: Ոչ մի դեպքում ցույց մի տվեք շրջապատին, թե ինչ է կատարվում ձեր ներսում:

Կարող եք զբաղվել տնային գործերով: Կնցաղային հոգսերը չեն ձանձրացնի: Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ տրաձայնություններ, կստեղծվեն խնդիրներ, որոնց լուծումը շատ ժամանակ կպահանջի:

Երկվորյակ: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Զերծ մնացեք ֆինանսական խարդախություններից, շռայլություններ թույլ մի տվեք, դրամական միջոցները խնայողաբար օգտագործեք: Հույս չունենաք, թե հակառակորդի ձախողումից կարող եք օգուտ քաղել, չկարծեք, թե մրցակցի վրիպումը ձեզ համար շահեկան կլինի: Հրաշալի օր է մարդկանց հետ շփվելու, նրանց խնդիրները լսելու և աջակցելու համար:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Լուրջ խնդիրներ չեն ծագի: Նոր ծանոթյությունները քիչ հավանական են, մինչդեռ, արդեն սկսված սիրային հարաբերությունները հետաքրքիր զարգացում կունենան:

Խեցգետին: Հրաշալի օր է հատկապես նրանց համար, ովքեր արդեն կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում և պատրաստ են քայլեր ձեռնարկել դրանց իրագործման համար: Համախոհներ փնտրելու  կարիք չեք ունենա, նրանք իրենք ձեզ կգտնեն և օգնություն կառաջարկեն: Հրաշալի օր է գործնական համագործակցություն սկսելու համար, այն երկարատև և արդյունավետ կլինի:

Սիրելիի հետ հարաբերությունները ներդաշնակ են, ինչը կուրախացնի: Մտերիմների հետ ևս կհաջողվի փոխըմբռնման հասնել: Ձեզ հասկանում և գնահատում են, ինչն անչափ հաճելի է:

Առյուծ: Օրվա մեծ մասը լավ կդասավորվի  հատկապես նրանց համար, ովքեր գործնական են տրամադրված: Կարող եք հաջող բանակցություններ վարել, շահեկան գործարքներ կնքել: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Մտերիմների հետ շփումը կուրախացնի, նրանց հետ ձեզ վստահ և հանգիստ կզգաք, կմոռանաք բոլոր դժվարությունների մասին:

Օրվա ընթացքում հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր  բարդ իրավիճակներում  են հայտնվել, այսօր հնարավորություն կունենան ճիշտ որոշումներ կայացնել, դուրս գալ դրանցից և նոր կյանք սկսել:

Կույս: Ամեն բան լավ կդասավորվի: Իրադարձությունները կհաջորդեն միմյանց, ստիպված կլինեք արագ կողմնորոշվել և արձագանքել: Մտերիմները ուշադրություն կպահանջեն: Նրանցից ոմանք օգնության կարիք կունենան, ոմանք՝ խորհրդի, և ոչ մեկի մտքով չի անցնի մտահոգվել ձեր սեփական խնդիրներով:

Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ կգիտակցեն, թե ինչ է նշանակում վայելել միայնությունը, անգործության տրվել, անիմաստ գործերով զբաղվել: Այդ կերպ կկարողանաք վերականգնել ուժերը, հոգեկան հավասարակշռությունը: Ծուլության համար մի հանդիմանեք ինքներդ ձեզ, այն այսօր օգտակար է:

Կշեռք: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Այս ժամանակահատվածում շատ երազանքներ կիրագործվեն, մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն, և առհասարակ,ամեն բան կդասավորվի այնպես, ինչպես ուզում եք: Սակայն այս ամենը երկար չի տևի: Բացասական միտումների ազդեցությունն իր մասին զգացնել կտա: Մտերիմների հետ հնարավոր են լուրջ խնդիրներ:

Երեկոյան ինքնազգացողությունը կվատանա, խոցելի կլինեն նրանք, ովքեր վերջերս շատ են աշխատել, իրենք իրենց  չեն խնայել: Հետևեք առողջ ապրելակերպի կանոններին, օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք:

Կարիճ: Բարդ օր է սպասվում, սակայն ամեն բան դեռ կորած չէ: Զինվեք համբերությամբ և ճիշտ պահի սպասեք: Սեփական մտքերով ու զգացմունքներով կիսվել չարժե: Միևնույն է, ձեր ապրումներն այսօր ոչ մեկի չեն հետաքրքրի: Գործի դրեք ձեր դերասանական տաղանդը և անգամ ամենաուժեղ մրցակցի հանդեպ հաղթանակ կտանեք:

Օրվա ընթացքում շատ կհոգնեք, երեկոյան ուժասպառ կլինք: Սիրելիների ուշադրությունն ու հոգատարությունը ճիշտ տեղին կլինի, վերջիններս ամեն բան կանեն, որ ձեզ հարմարավետ զգաք:

Աղեղնավոր: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում  դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել, ձեզ համար, ոչ համակրելի մարդկանց հետ,  նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել, և չխառնել հույզերն ու գործնական շահերը:

Օրվա երկրորդ կեսին, ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:

Այծեղջյուր: Այսօր կոմերցիոն  գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց մեջ կբացահայտեն նոր տաղանդներ, որոնց մասին պատկերացում անգամ չեն ունեցել:

Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր  առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:

Ջրհոս: Ամեն բան լավ կդասավորվի, եթե թույլ չտաք անծանոթ կանանց միջամտել ձեր գործերին: Վերջիններիս մեղքով կարող եք լուրջ խնդիրների առաջ կանգնել: Զերծ մնացեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ ձեր անձնական հարցերը քննարկելուց, այսօր նրանք վստահելի զրուցակից չեն:

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գաղափարներ կծնվեն նրանց մոտ, ովքեր  ցանկություն ունեն բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են բացահայտել, որ առանց ջանքեր գործադրելու էլ կարելի է գումար վաստակել:

Ձկներ: Դժվար օր է սպասվում նշանի այն ներկայացուցիչների համար, որոնց ղեկավարները կանայք են: Աշխատավայրում մի շարք խնդիրներ կծագեն: Մանր անախորժություններից մինչև լուրջ միջադեպեր, որոնք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Փոխարենը՝ ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ լավ լեզու կգտնեք:

Հետևեք փերձառու մարդկանց, տարեց ազգականների խորհուրդներին: Ֆինանսական հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել չարժե: Խուսափեք չծրագրված ուղևորություններից: Ինքնազգացողությունից չեք դժհոհի, եթե հրաժարվեք վնասակար սովորույթներից:

Փաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկԵՄ-ն տասնյակ միլիարդավոր եվրոներ կհատկացնի՝ ԱՄՆ-ից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար