Թուրք իրավապահները բացահայտել են երկրորդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական իրավապահ մարմինները հստակեցրել են Անկարայում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից երկրորդի ինքնությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքական իրավապահների տեղեկություններով՝ մահապարտը 26-ամյա Օզգյուր Ունսալն է, ով երկար ժամանակ է՝ ապրում է Անկարայում: Դեռևս հայտնի չէ` արդյոք նա հարել է որևէ կազմակերպության:
Թուրքիայի նորքին գործերի նախարարությունն ավելի վաղ բացահայտել էր ահաբեկիչներից ևս մեկի` կնոջ ինքնությունը. խոսքը 1992 թվականին ծնված, Կարսի գրանցում ունեցող Սեհեր Չաղլա Դեմիրի մասին է: ՆԳՆ տվյալներով՝ Սեհերը 2013 թվականից անդամակցում է Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Ավելի ուշ նա անցել է Սիրիա և պատրաստվել «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) կազմում:
Անկարայի վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ,ավելի քան հարյուրը վիրավոր են, ընդ որում 15-ի վիճակը ծանր է:



