Անկարայում և Ստամբուլում Նովրուզի տոնակատարություններն արգելվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայի և Ստամբուլի նահանգապետարաններն արգելել են շաբաթվա վերջին նախատեսվող Նովրուզի տոնակատարությունները քաղաքներում:Վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին նահանգապետարանները համապատասխան հայտարարություն են տարածել:
Տեղական իշխանությունները նման որոշումը պայմանավորել են ահաբեկչական հարձակումների և սադրիչ գործողությունների հնարավորությամբ: Այդպիսով, Անկարայում և Ստամբուլում արգելվել են մարտի 19-21-ը Նովրուզի կապակցությամբ նախատեսվող հավաքներն ու քայլերթերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նովրուզի տոնակատարություններն արգելվել են Հաքքարի նահանգում ևս:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



