Քերին եւ Լավրովը քննարկել են Սիրիայի իրադրության կարգավորման գործընթացը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրության կարգավորման գործընթացը: Այդ մասին մարտի 16-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին՝ նշելով, որ նրանց միջև զրույցը կայացել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Մոսկվա ուղեւորության նախաշեմին:
Ռուս պաշտոնակցի հետ խոսակցության ընթացքում «ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել է Սիրիայում քաղաքական անցման գործում առաջընթացի հասնելու խիստ անհրաժեշտությունը»,- հավելել է Քիրբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



