Բրազիլական Ամազոնում ուղղաթիռի վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրազիլական Ամազոնում ուղղաթիռի վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել են Բրազիլիայի ռազմաօդային ուժերից:
Հունիսի 2-ին, հատուկ փրկարարական խմբին հաջողվել է ջունգլիներում հայտնաբերել ուղղաթիռը, որը մայիսի 29-ին թռիչքից հետո չէր վերադարձել Տաբատինգ քաղաքի (Ամազոնաս նահանգ) բազա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռադարների էկրանից անհետանալուց հետո ուղղաթիռը համարվում էր անհետ կորած:
Խիտ արեւադարձային անտառում ընկած ուղղաթիռը հնարավոր է եղել հայտնաբերել միայն 5-րդ օրը: Դեպքի վայրում իջած փրկարարները պարզել են, որ ուղղաթիռում եղած բոլոր 5 անձինք զոհվել են: Նրանցից մեկն օդաչուն է եղել, մյուս 4-ը՝ Ամազոնի ցեղախմբերին բժշկական օգնություն տրամադրելու ծրագրի աշխատակիցները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



