Միշել Օբաման ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկություն չունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահի տիկինը՝ Միշել Օբաման, չի պատրաստվում 2017 թվականի հունվարին Բարաք Օբամայի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո իր թեկնածությունն առաջադրել պետական բարձրագույն պաշտոնում: Այդ մասին, առաջին տիկինը լրագրողներին հայտարարել է Օստին քաղաքում (Տեխասի նահանգ) երաժշտության փառատոնին նվիրված միջոցառումների ընթացքում:
«Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու նախագահի պաշտոնի համար»,- ասել է նա՝ պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցչի հարցին:
«Աշխարհի վրա ազդելու բազմաթիվ եղանակներ կան: Գեղեցիկ ու սքանչելի բաներ արարելու համար պարտադիր չէ ԱՄՆ-ի նախագահ լինել»,- պարզաբանել է 52-ամյա առաջին տիկինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



