Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալը խոշոր չափի կաշառք է վերցրել. Գործն արդեն դատախազի մոտ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանը, ի պաշտոնե հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դրամի ձեւով ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելու համար:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Արտուշ Ղուլյանը Հովսեփ Ն.-ի եւ Տիգրան Ա.-ի կողմից «Ամալյա Ադամյան» ԱՁ-ի անվամբ Իտալիայից եւ Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող օծանելիքը մաքսակետում Տիգրան Ա.-ի՝ որպես անհատի անվամբ վերաձեւակերպելու, անվանափոխելու եւ մաքսազերծելու համար 2007 թվականի հոկտեմբերի 14-ին նրանից պահանջել եւ իր աշխատասենյակում  Հովսեփ Ն.-ից ստացել է շուրջ 5 հազ. 300 ԱՄՆ դոլար կաշառք, ինչից հետո նրա հանձնարարությամբ կատարվել են ներմուծվող ապրանքի մաքսային ձեւակերպման հետ կապված գործողությունները:

Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ասենք, որ Ա. Ղուլյանը հանցանք կատարելուց հետո 2007 թվականի հոկտեմբերի 22-ից մինչեւ 2015 թվականի ապրիլի 10-ը գտնվել է հետախուզման մեջ:  2015 թվականի ապրիլի 10-ին վերջինս ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն:

Մինչդատական վարույթում Ա. Ղուլյանի նկատմամբ, դատարանի որոշմամբ,  որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու  դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ Հակոբյան20-ամյա աղջիկը վարակի պատճառով կորցրել է ոտքերըԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը հետո վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Գագիկ Սուրենյանը վատ լուր է հայտնումԿեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՀիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար Օրինազանց վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման արդյունքը երաշխավորված չէ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ Ով կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին Իսրայելում վերջին 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել է 192 մարդ Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ Լարիջանիի մահվան կապակցությամբ Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2 Օմանը դատապարտել է Իրանի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ի 1 տարեկան երեխային սպանել փորձած խորթ մորը 2 ամսով կալանավորեցին Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին «Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ «Կուռառա» ռոք խումբը Հայաստանում է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 19-ից 23-ը Խոշոր ավտովթարի 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներ 4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունՀայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը Էր Ռիադում. լսվել են պայթյուններ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար Մինչև 2035 թվականը Վաշինգտոնը կհայտնվի ավելի քան 16 հազար միջուկային հրթիռների սպառնալիքի տակ. ԱՄՆ հետախուզություն Վենսը մարտի 19-ին կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ