Իրանը հատուկջոկատայինների ու դիպուկահարների է պատրաստում Սիրիա եւ Իրաք ուղարկելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը մտադիր է Սիրիա եւ Իրաք ուղարկել հատուկ նշանակության ուժեր ու դիպուկահարների: Այդ մասին հայտնել է Իրանի ցամաքային ուժերի փոխհրամանատար գեներալ Ալի Արաստեխը:
«Որոշակի պահի մենք պատրաստ կլինենք մեր հատուկ ջոկատայիններին ու դիպուկահարներին՝ որպես ռազմական խորհրդականների, ուղարկել Սիրիա եւ Իրաք»,- գեներալի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը:
Արաստեխը նշել է, որ հատուկ ստորաբաժանումների մարտիկների եւ դիպուկահարների առաջին խումբն արդեն պատրաստություն է անցնում այդ նպատակով, եւ Իսլամական Հանրապետությունը նրանց Սիրիա եւ Իրաք ուղարկելու որոշում կարող է ընդունել մոտ ժամանակներս:
Fars գործակալությունը հիշեցրել է, որ Իրանը ռազմական խորհրդատվական եւ հումանիտար օգնություն է ցուցաբերում Իրաքին եւ Սիրիային ահաբեկչական խմբավորումների դեմ նրանց պայքարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



