Թրամփն իր նախընտրական տեսահոլովակում օգտագործել Է Պուտինի կերպարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը հրապարակել Է նախընտրական տեսահոլովակ, որտեղ հայտնվում Է Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինը:
Տեսահոլովակն սկսվում Է «Երբ մենք բախվում ենք ամենախիստ ախոյանների հետ» արտահայտությամբ: Դրանից անմիջապես հետո գալիս Է կադր, որտեղ Պուտինը տատամիի վրա ձյուդոյի հնարք Է ցուցադրում: Այնուհետեւ հայտնվում Է սեւ հագուստով ատրճանակը ձեռքին մարդու պատկեր:
Հետո երեւում Է «դեմոկրատները գերազաց պատասխան ունեն» գրությունը եւ հետեւում են կադրեր դեմոկրատներից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ. որտեղ նա հանրահավաքներից մեկում հաչում Է շան նմանությամբ: Դրանից անմիջապես հետո Էկրանին հայտնվում Է ՌԴ-ի՝ ծիծաղող նախագահը:
«Մենք չպետք Է ծաղրի առարկա լինենք: Դոնալդ Թրամփ: Վերադարձնենք Ամերիկայի վեհությունը»,- հռչակում Է տեսակարգախոսների եզրափակիչ շարքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



