Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երջանիկ ընտանիքի հիմքում ընկած է լավ հայ կին ունենալը. Սևակ Ամրոյանը՝ նոր տեսահոլովակի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր՝ մարտի 17-ին, կկայանա Սեւակ Ամրոյանի «Մի մոռանա քո ազգին» տեսահոլովակի պրեմիերան: Life.panorama.am-ին երգիչը հայտնել է, որ այս երգն ու տեսահոլովակը բովանդակությունից ելնելով՝ իր համար յուրահատուկ նշանակություն ունի եւ յուրօրինակ կոչ է արտահայտում.

«Նոր երգս ինձ համար շատ թանկ նվեր է ամերիկահայ երգահան, երգիչ Լեւոն Գաթրջյանի կողմից, որն ունեի դեռ մեկ տարի առաջ: Անկեղծ ասած՝ սկզբում չէի մտածում այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, սակայն աշխատանքի բնույթից ելնելով հաճախ շրջելով արտերկրում՝ հասկացա, որ այս երգս պետք է տարածում գտնի, քանի որ դրա նշանակությունը մեր օրերում խիստ կարեւոր է: Երգի հիմքում ընկած է հայրենասիրությունն ու սերը, այն յուրօրինակ կոչ է պարունակում իր մեջ՝ սիրել ու ընտանիք կազմել հայի, այլ ոչ թե օտարերկրացու հետ»,- նշեց երգիչն ու ավելացրեց.

«Ես մի փոքր մտավախություն ունեմ, չգիտեմ՝ այդ հորդորն ինչքանո՞վ կընդունվի, ինչքանով ոչ, ինքս էլ հասկանում եմ, որ սրտին չես հրամայի եւ սերը ազգութուն չի ճանաչում, բայց իմ այս քայլը միտված է հայապահպանությանը եւ տարիների ընթացքում օտար ազգերին չձուլվելուն: Երբ ընտանիքի մայրը հայ չէ, ինքնըստինքյան դաստիրակությունն էլ հայկական չի լինում, իսկ տարիների ընթացքում սերնդափոխության ժամանակ հայերենն այլեւս գործածությունից դուրս է մնում այդ ընտանիքներում: Նման իրավիճակներ շատ եմ տեսել, երբ շրջագայել եմ ու իսկապես ցավ եմ ապրել, որ հայկական արմատներով երեխաները հայերեն ոչ մի բառ չգիտեն»:

«Տեսահոլովակի ռեժիսորը շատ տաղանդավոր Մարիամ Գեւորգյանն է, ում հետ շատ լավ ընկերներ ենք: Նկարահանումները տեւել են երկու օր՝ Գառնիում եւ Սեւանում: Տեսահոլովակս ունի հերոսուհի, բայց որպես այդպիսին տեսահոլովակում սյուժե չկա, այստեղ շեշտը դրել ենք մինիմալիստական լուծումների վրա: Երգի հիմքում ընկած է Ախթամարի, լույս ունեցող աղջկա գաղափարը, ում էլ ձգտում է հայ տղան. Հուսամ՝ իմ հանդիսատեսը կհավանի նոր աշխատանքս, քանի որ շատ զգացմունքային տեսահոլովակ է ստացվել»,- նկատեց Սեւակ Ամրոյանը:

Մեր այն հարցին, թե երգիչը երբեւէ չի ՞վախեցել, որ կսիրահարվի ազգությամբ ոչ հայ աղջկա, Սեւակը ժպիտով պատասխանեց.

«Ես ոչինչ չեմ բացառում, երջանկություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր սիրել ու ամուսնացել են օտարազգի աղջիկների հետ. հուսամ երգիս կոչը ճիշտ կհասկանան մարդիկ, քանի որ այն ոչ թե վերջնագիր է, այլ մեր ցանկությունը: Ես շատ կցանկանամ ընտանիք կազմել հայուհու հետ, որպեսզի իմ երեխաներին հայ մայր դաստիարակի, բայց միեւնույն ժամանակ գիտեմ, որ «Երբեք մի ասա երբեք» հայտնի արտահայտությունը երբեմն իր գործն անում է: Այնուամենայնիվ՝ ինձ ու բոլորին խորհուրդ եմ տալիս, որ ուշադրություն դարձնենք մեր հայուհիներին, նրանք ամենագեղեցիկն են եւ ամենասիրելին կարող են դառնալ մեր կողմից: Երջանիկ ընտանիքի հիմքում ընկած է լավ կին ունենալը, բայց ես կավելացնեմ՝ լավ հայ կին ունենալը»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարի