Սիրիայից ռուսական օդուժի հիմնական մասի դուրսբերումը կավարտվի առաջիկա օրերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայից ռուսական ավիամիավորման հիմնական մասի դուրսբերումը կավարտվի առաջիկա օրերին: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարեւը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի կայքում հրապարակված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ այդ գործը շատ արագ կավարտվի, խստիվ այն ժամկետներում, որոնք սահմանել են գերագույն գլխավոր հրամանատարը եւ պաշտպանության նախարարը, այսօր-վաղը… Երկու-երեք օրվա ընթացքում կկատարենք առաջադրանքը»,-ասել Է Բոնդարեւը:
Նրա խոսքով՝ Սիրիայում իրականացված գործողության արդյունքներով՝ արդեն պարգեւներ Է ստացել 242 մարդ, իսկ ընդամենը կպարգեւատրվի 500-700 մարդ:
Մարտի 14-ին Վլադիմիր Պուտինը հրամայել Է մարտի 15-ից սկսել Սիրիայից ռուսական զորախմբի հիմնական մասի դուրսբերումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



