Վրաստանում Ազգային բանկի նոր նախագահ են նշանակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է ստորագրել երկրի Ազգային բանկի նոր նախագահի նշանակման մասին. նախագահ Է դարձել Կոբա Գվենեթաձեն:
Վրաստանի Ազգային բանկի նախկին նախագահ Գեորգի Կադագիձեի լիազորությունների ժամկետը լրացել է փետրվարի 25-ին: Նա Ազգային բանկը գլխավորում Էր յոթ տարի:
Ավելի վաղ Մարգվելաշվիլին փորձագետների հետ անցկացված բանակցությունների արդյունքում խորհրդարանին Էր ներկայացրել Գվենեթաձեի թեկնածությունը Ազգային բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար: Պատգամավորները թեկնածությունը միաձայն հաստատել Էին մարտի 2-ին, իսկ մարտի 16-ին Խորհուրդը որոշում Է ընդունել Գվենեթաձեի թեկնածությունը ներկայացնել Ազգային բանկի նախագահի պաշտոնի համար:
«Ես հաստատել եմ Գվենեթաձին Ազգային բանկի նախագահի պաշտոնում, եւ կարծում եմ, որ նման բարձրակարգ մասնագետն իրապես օգուտ կբերի Վրաստանի Ազգային բանկին եւ երկրի տնտեսության դրական գործընթացներին»,-ասված Է Մարգվելաշվիլիի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է նախագահի պաշտոնական Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



