Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Արմենիա» ՀԸ գլխավոր պրոդյուսերը մեկնաբանում է Աննա Գրիգորյանի՝ «Դոմինո» սիթքոմից դուրս մնալու հանգամանքը

ՖՈՏՈ

Aysor.am-ը գրում է.

Երեկ մոդել-դերասանուհի Աննա Գրիգորյանը, ում հեռուստադիտողը վերջին ամիսներին հանդիպում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Դոմինո» սիթքոմում՝ ֆեյսբուկյան իր էջում գրառում էր կատարել, որով իր երկրպագուներին որոշակիորեն տեղեկացնում է, թե ի՞նչն է սիթքոմի երկրորդ եթերաշրջանից իր՝ հանկարծակի դուրս մնալու պատճառը: «Հարգելի հեռուստադիտողներ և «Դոմինո» սիտքոմի երկրպագուներ, ի պատասխան ձեր բազմաթիվ նամակների՝ տեղեկացնում եմ, որ ես այլևս նախագծում չեմ: Սիտքոմում չլինելու պատճառները շատ կարող են լինել, քանի որ ինչպես փորձն է ցույց տալիս, դերասանները տարբեր նախագծերից դուրս են մնում ամենաանհեթեթ պատճառաբանություններով, ինչ-որ տեղ նաև քմահաճույքով: Սա խորքային խնդիր է, որին առնչվում են և դեռ առնչվելու են բազմաթիվ արտիստներ, ուղղակի ոչ բոլորն են բարձրաձայնում այդ մասին, քանի որ շուկան փոքր է, բոլորը բոլորին ծանոթ, և հավանականությունը շատ փոքր է, որ իր իրավունքները գիտակցող և պաշտպանող արտիստի հետ խոշոր ընկերությունները կցանկանան աշխատել: Ես այդ արտիստներին էլ եմ հասկանում, քանի որ ոչ վաղ անցյալում ինքս հայտնվել եմ նման վիճակում: Ուղղակի գալիս է մի պահ, երբ լռելն անիմաստ է և պետք է պարզ ու հստակ ցույց տալ այն, ինչ իրական է՝ առանց էմոցիաների և չափազանցությունների»,-գրել էր դերասանուհին:

Aysor.am-ը կապ հաստատեց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված Ա. Գրիգորյանի՝ սիթքոմից դուրս մնալը, և իր գրառման մեջ նկատվող «իրավունքների ոտնահարման» վերաբերյալ ակնարկը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը: «Դա Աննա Գրիգորյանի անձնական էջն է և այդ էջում այս կամ այն գրառում կատարելը իր սեփական որոշումն է: Ես իր փոխարեն ոչինչ չեմ կարող ասել իր իսկ գրառման մասին, ենթադրություններ անել չեմ կարող: Համենայնդեպս, ես այդ գրառման մեջ անուններ չեմ նկատել, որպեսզի մտածեմ, որ հենց մեզ է վերաբերում և պետք է մեկնաբանել… Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ նա չկա «Դոմինոյի» նոր եթերաշրջանում, ապա դա էլ մեր ներքին խոհանոցն ու աշխատանքն է, որը մեկնաբանելու անհրաժեշտություն ևս չեմ գտնում:  Հեռուստատեսությունը մեծ օրգանիզմ է, որը, ինչպես ցանկացած կառույց, ունի իր ներքին կանոնակարգը, աշխատանքային գրաֆիկը, ինչի մասին մեկնաբանություններ տալու անհրաժեշտություն չկա»,-նշեց մեր զրուցակիցը:

Ռ. Մխիթարյանը զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ է բոլորին հետաքրքրում հենց Ա. Գրիգորյանի սիթքոմից դուրս գալը, այնինչ, նույն կարգավիճակում է նաև Լիկա Սալմանյանը: Չզլացանք և նրա հարցին պատասխանեցինք, որ կարգավիճակները տարբեր են. եթե Լ. Սալմանյանի դեպքում ի սկզբանե հստակեցված էր, որ նոր եթերաշրջանում չի լինելու և դերասանուհին էլ վրդովված գրավոր կամ բանավոր հայտարարություններ չէր արել, ապա այս դեպքում պատկերը բոլորովին այլ է. բացի գրավոր հայտարարությունը, աչքի էր ընկնում նաև այն, որ «Դոմինոյի» երկրորդ եթերաշրջանն ազդարարող արդեն իսկ նկարված շապիկից միանգամից անհայտացավ Աննա Գրիգորյանի լուսանկարը…

Ի դեպ, վերջին շրջանում Աննա Գրիգորյանին հանդիպում ենք նաև «Շանթ» հեռուստաընկերության ֆիլմերում և սերիալներում՝ «Որոգայթ», «Քարտ բլանշ»… Արդյոք սա կարող է, այսպես ասած, «հեռուստաճամբարի» փոփոխության հետևանք լինել՝ հարցին Ռ. Մխիթարյանը ժպիտով պատասխանեց. «Աննան ազատ մոդել-դերասանուհի է և կարող է երևալ ցանկացած այլ հեռուստաընկերությունում: Դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեզ համար: Ձեր նշած «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում նկարահանվել է նաև Սոս Ջանիբեկյանը, ով «Դոմինո» սիթքոմի առանցքային կերպարներից է»:

Կփոխարինվի Աննա Գրիգորյանը նոր դերակատարով, թե ոչ՝ մեր զրուցակիցը չմանրամասնեց: Սակայն «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը վստահեցրեց, որ անակնկալներն առջևում են: «Նոր դերակատարուհի կներգրավվի, թե ոչ՝ գաղտնիք է: Հեռուստադիտողները հետևելով անոնսներին՝ շուտով կիմանան, թե ի՞նչ փոփոխություններ ու նոր անակնկալներ կլինեն Դոմինոյում: Համոզված եմ, որ մենք երկար չենք սպասեցնի»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռուբեն Մխիթարյանը:    

 

Նելլի Մարգարյան

Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBank