Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու չի կարելի ամուսնալուծությունից հետո ամբողջ կյանքը նվիրել երեխաներին

ԼԱՅՖ

Med.news.am-ը գրում է.

Որոշ կանայք մտածում են, թե ամուսնալուծությունից հետո միակ բանը, որ իրենց մնում է անելու, ամբողջ կյանքը երեխաներին նվիրելն է: Նրանց կարծիքով, կյանքում ուրիշ հետաքրքրություններ այլեւս չեն կարող լինել:  Սակայն հոգեբանները կարծում են, որ նման մոտեցումը ծայրաստիճան սխալ եւ վնասակար է ոչ միայն հենց կնոջ, այլեւ նրա երեխաների համար: 

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը, տարբեր երկրներում հանրության վերաբերմունքն ամուսնալուծությանը տարբեր է:  Շատ երկրներում կանայք հասկանում են, որ ամուսնալուծությունից հետո կյանքը չի ավարտվում եւ իրենց առաջ դեռ շատ հետաքրքիր հնարավորություններ կան ինչպես նոր ընտանիքի ստեղծման, այնպես էլ նոր հետաքրքրություններ, հոբբի, կարիերա եւ այլն գտնելու առումով: Իսկ հայ հասարակությունում ամուսնալուծված կանայք հաճախ այլ կերպ են մտածում. նրանց թվում է, թե իրենք այլեւս ոչ մեկի հետ չպիտի ծանոթանան եւ մտածեն անձնական կյանքի մասին, որ իրենց միակ գործը երեխայի դաստիարակությունն է: 

Սովորաբար կանանց այդպիսին դարձնում է այն դաստիարակությունը, որ ստացել են մանուկ հասակում: Հայաստանում շատ կանանց դաստիարակում են ոչ միայն անինքնուրույն, այլեւ տղամարդկանց հետ շփվելու անկարող: Արդյունքում, ինչպես նշել է հոգեբանը, այդ կանանց թվում է, թե իրենց ամուսնությունը կյանքում միակ ճանապարհն էր եւ այդ ուղին ամուսնալուծությամբ ընդհատվել է: Իսկ որ իրենց կյանքում շատ այլ ուղիներ կան, նրանք չեն մտածում:  

Եթե նման կանայք, չմտածելով ոչ անձնական կյանքի, ոչ հետաքրքրությունների, ոչ հոբբիի եւ կարիերայի մասին` իրենց նվիրում են ընդամենը երեխայի դաստիարակությանը, դա հավանաբար վատագույնն է, որ կարող են անել այդ երեխայի համար, կարծում են շատ մասնագետներ: 

Հարցն այն է, որ նման կանայք, որպես կանոն, իրենց բոլոր խնդիրները կլուծեն երեխայի միջոցով,  համարժեք չեն վերաբերվի երեխային, սխալ կգնահատեն ինչպես նրա պահվածքը, այնպես էլ իրենցը, նրանից կպահանջեն այն, ինչ չարժե պահանջել երեխայից: Հենց երեխային նրանք կպարտադրեն իրենց բոլոր չլուծված խնդիրները: Եվ հազիվ թե կարողանան երեխայի համար իրոք նորմալ դաստիարակություն ապահովել: 

Ինչպես նշել է հոգեբանը, եթե կինը բավարարված չէ սեռական ոլորտում եւ բավարարված չէ կյանքից, եթե նա կյանքում սեփական հետաքրքրություններ չունի, չի կարող առողջ եւ համարժեք երեխա դաստիարակել: 

Այդ պատճառով շատ կարեւոր է, որ ամուսնալուծությունից հետո կինը հասկանա, որ ինքը պիտի շարունակի սեփական կյանքով ապրել, սեփական հետաքրքրություններ ունենալ, իրեն ժամանակ տրամադրել: Նա նաեւ պիտի հասկանա, որ իր առաջ դեռ շատ ուղիներ եւ հնարավորություններ կան, եւ եթե օգտվի դրանցից, ավելի երջանիկ կդարձնի ոչ միայն իրեն, այլեւ իր երեխային:

Մոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար