Հավակնորդների մրցաշարում Լեւոնը շարունակում է հետապնդողի դերում մնալ
ՍՊՈՐՏԵրեկ ավարտվել է Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրը, եւ բոլոր՝ 4 զույգերն էլ իրենց դիմակայությունը ոչ-ոքի են ավարտել:
Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը խաղում էր Ֆաբիանո Կարուանայի հետ: Հինգ տուրից հետո Սերգեյ Կարյակինը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Արոնյանը, վաստակելով 3 միավոր, զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Այսօր Լեւոնը սպիտակներով կմրցի Հիկարու Նակամուրայի հետ: Նակամուրան վաստակել է 2 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Գագիկ Աղբալյան
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



