Աբխազիան որոշել Է կրճատել Վրաստանի հետ սահմանի հսկիչ անցակետերի թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱբխազիայի կառավարությունը որոշել Է երկու անցակետ փակել աբխազա-վրացական սահմանին:Այդ մասին մարտի 17-ին հայտնել Է Sputnik Աբխազիա գործակալությունը:
Հանրապետության նախարարների կաբինետի իրավական բաժնի պետ Լաշա Ցաավան հայտարարել Է, որ կառավարությունը որոշել Է փակել «Թագլան» անցակետը, ինչպես նաեւ արգելել հետիոտների անցումը «Լակումխարա» հսկիչ անցակետով: Այս որոշման պատճառների մասին չի հաղորդվում:
2015 թվականի սկզբից աբխազա-վրացական սահմանի անցման կանոնների խախտման համար ձերբակալվել Է ավելի քան 2400, սահմանապահ ռեժիմի խախտման համար՝ 150 մարդ:
Աբխազիայի կառավարության 2012 թվականի որոշման համաձայն՝ աբխազա-վրացական սահմանում աշխատում Էր վեց հսկիչ անցակետ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



