Քրդերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում դաշնային տարածաշրջան ստեղծելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Հասեկեի նահանգի Ռումեյլան քաղաքում համագումար անցկացնող 30-ից ավելի քաղաքական կուսակցություններ պաշտոնապես հայտարարել են Սիրիայի հյուսիսում տարածաշրջանային դաշնային վարչակազմի ստեղծման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆիրաթ» լրատվական գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ համագումարի մասնակիցները «կընդլայնեն քրդերի եւ բնակչության այլ խմբերի կողմից ձեւավորված ինքնակառավարման կառուցվածքը»:
Քրդերի կողմից վերահսկվող շրջանները կստանան «Հյուսիսային Սիրիայի Դաշնություն» անվանումը, իսկ ինքնակառավարվող շրջանների իշխանությունները կներկայացնեն դրանց տարածքում բնակվող Էթնիկական բոլոր խմբերի շահերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



