Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու՞ է Ռուսաստանը դուրս բերում ռազմուժի հիմնական հատվածը Սիրիայից, և ի՞նչ արդյունքներ ու հետևանքներ կարող է դա ունենալ

ԲԼՈԳ

Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդհանուր առմամբ, հաջողված գնահատելով Սիրիայի տարածքում ավելի քան 5 ամիս տևած ռազմագործողության արդյունքները, հանձնարարեց պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ կազմակերպել ռուսական զորակազմի հիմնական հարվածային հատվածի դուրսբերման գործընթացն Արաբական Հանրապետությունից: Որոշման վերաբերյալ շուրջ 10 րոպե տևողությամբ հրապարակված տեսանյութում հնչած յուրաքանչյուր արտահայտություն թիրախային էր՝ ուղղված ինչպես ՌԴ հասարակությանն, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում Մոսկվայի գործընկերներին ու հակառակորդներին, ինչպես նաև՝ որոշակի սահմաններ էր գծվում հետագայում Ռուսաստանի հնարավոր քաղաքական և ռազմական մանևրների համար:

ՌԴ իշխանությունների նման որոշումն, ինչպես և գնահատվեց փորձագիտական հանրության կողմից, անակնկալ էր և անկանխատեսելի: Այս ողջ գործընթացի հետ կապված ամենակարևոր հարցերը, թերևս, հետևյալն են՝ ինչու՞ հենց իրավիճակային ներկա փուլում կայացվեց նման որոշում և ինչու՞ նման կտրուկ կերպով: Այս հարցերի պատասխանները գտնելու տարաբնույթ փորձերն են, որոնք վերջին օրերին հանդիսանում են համաշխարհային քաղաքական, փորձագիտական և տեղեկատվական հարթությունների առանցքը:
Սույն ակնարկում ևս փորձ է կատարվում վեր հանել վերոնշյալ հարցերի հավանական պատասխանները, որոնք, ըստ էության, գտնվում են փոխլրացնող տրամաբանական տիրույթում: Այս համատեքստում, ցանկացած վերլուծության առանցքում պետք է դրված լինի հետևյալ դրույթը՝ «Ռուսաստանի գործողությունները բացառապես սեփական շահերի և հեղինակության տիրույթում են»:
Վերոնշյալի տեսանկյունից, գործընթացի ժամանակահատվածի ընտրությունը կարելի է պայմանավորել առկա հետևյալ իրավիճակային առանձնահատկություններով՝ 
1. Սիրիական հակամարտության շրջանակներում ձևավորվել են որոշ դրական և աննախադեպ իրողություններ, երբ միջազգային հանրության երաշխավորմամբ ու հովանու ներքո հաստատվել և շուրջ 2 տասնօրյակ հիմնականում շարունակում է գործել հրադադարի ռեժիմ հակամարտ որոշ դերակատարների միջև, իսկ նրանց ներկայացուցիչները Ժնևում բանակցային ձևաչափում փորձելու են համաձայնության գալ՝ երկրում անցումային կառավարման մարմին ձևավորելու հարցում:
2. Հնարավոր է՝ բավական լուրջ և սկզբունքային տարաձայնություններ են առաջացել Ռուսաստանի և Սիրիայի իշխանական բարձրագույն ներկայացուցիչների միջև, ինչը մեծապես հնարավոր էր հատկապես ստեղծված հանգուցային իրավիճակում Մոսկվայի կողմից գործադրվող ճնշումներին կամ Սիրիայի ապագայի վերաբերյալ ռուսական տեսլականի հարցում Բաշար ալ-Ասադի գլխավորած վարչակարգի ընդդիմանալու պարագայում:
Երկրորդ իրավիճակի դեպքում, կարծես, բոլոր հարցերն ստանում են իրենց պատասխանները. նախապես Սիրիայից դուրս ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունները չխախտելու համար՝ Ռուսաստանը նպատակահարմար գտավ հենց նման եղանակով դադարեցնել իր անմիջական ռազմական ներգրավվածությունը հակամարտության շրջանակներում՝ սիրիական վարչակարգին և նրան հարող այլ ուժերին միայնակ թողնելով կարգավորման հետագա գործընթացներում: 
Իրավիճակային առաջին սցենարի պարագայում, Ռուսաստանի որոշումը կարելի է հիմնավորել հետևյալ իրողություններով.
1. Ինչպես և նախապես հայտարարվել էր, սիրիական հակամարտությանը ՌԴ ռազմական միջամտությունը լինելու էր որոշակի ժամանակային սահմաններում: Հետևաբար, անհերքելի ճշմարտություն է՝ հրադադարի պայմաններում ռազմադաշտից հեռանալը ենթադրում է շատ ավելի շահեկան կարգավիճակ, քան ակտիվ պատերազմական գործողությունների ընթացքում. այսինքն՝ Ռուսաստանի նման քայլը որևէ կերպ չի կարելի դիտարկել՝ որպես պարտություն:
2. Ռուսաստանի ռազմական միջամտության արդյունքում նրա դաշնակիցը՝ սիրիական գործող վարչակարգը, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում շատ ավելի շահեկան դիրքերում է հայտնվել, քան մինչև 2015 թ. առաջին կեսի ընթացքում էր:
3. Ըստ էության, սիրիական հակամարտության հետ կապված Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման համաձայն, ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ փաստացի սիրիացիները, անհրաժեշտ խոհեմություն և պատրաստակամություն դրսևորելու պարագայում, ինքնուրույն կարող են վճռել իրենց իսկ ապագան:

Իսկ ի՞նչ է շահում Ռուսաստանը՝ նման քայլ իրականացնելով:
1. Նախ և առաջ, որոշ իմիջային հաղթաթղթեր: Եթե հակամարտությանը ուղղակիորեն ներգրավվելով՝ պաշտոնական Մոսկվան որոշակիորեն վերադարձրեց ռազմական գերտերության իր կարգավիճակը՝ ստիպելով աշխարհաքաղաքական հակառակորդներին հաշվի նստել իր խոսքի և շահերի հետ, ապա նման եղանակով դուրս գալով հակամարտությունից՝ Ռուսաստանը դրսևորում է սկզբունքային և հակամարտությունների՝ բացառապես քաղաքական կարգավորմանը կողմնակից պետության որակներ. պատահական չէ, որ ՌԴ-ի նման որոշումը ողջունվեց աշխարհաքաղաքական և միջազգային բոլոր կենտրոնների կողմից:
2. Հենց Ժնևում բանակցությունների մենարկի օրը Սիրիայից ռազմուժը դուրս բերելու որոշմամբ ՌԴ-ը, առնվազն կարճաժամկետ հեռանկարում, խթանում է քաղաքական գործընթացը (իսկ երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել տրամագծորեն հակառակ սցենարի), նպաստում Սիրիայում ռազմական լարվածության նվազմանը: Նման կերպ, Մոսկվան նաև ապահովագրում է ինքն իրեն հակառակորդների հնարավոր սադրանքներից:
3. Իրավիճակային առումով, հրադադարի ռեժիմի սահմանումից ի վեր ռուսական օդատիեզերական ուժերը որևէ լուրջ ռազմագործողություն չէին իրականացրել Սիրիայի տարածքում և, կարծես, չէին էլ պատրաստվում նախաձեռնել. հետևաբար նման ծավալի զորակազմ պահելը սեփական սահմաններից դուրս, այն էլ առանց նպատակային նշանակության, բավական ծախսատար գործողություն է, որը նաև ավելորդ ճոխություն կարելի է դիտարկել Ռուսաստանի ներկա տնտեսական վիճակի պայմաններում:
4. Սիրիական հակամարտության շրջանակներում նման շրջադարձային որոշմամբ (գուցե ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակում կայացած պայմանավորվածության պայմաններում) Ռուսաստանը լուրջ նախադրյալներ է ստեղծում ուկրաինական ճգնաժամով և Ղրիմի հիմնախնդրով պայմանավորված տնտեսական պատժամիջոցների ռեժիմն էականորեն մեղմելու հարցում:
5. Ռազմաքաղաքական տեսանկյունից, նման քայլով ՌԴ-ի իշխանական վերնախավը փարատում է ընդդիմադիրների այն բոլոր հոռետեսական պնդումներն ու կանխատեսումները, որ Սիրիան կարող է երկրորդ Աֆղանստանի վերածվել Ռուսաստանի համար:
6. Ըստ էության, պապհպանում է ռազմական և ռազմավարական նշանակության լուրջ ներկայությունը Սիրիայի տարածքում, ինչպես նաև՝ արտակարգ անհրաժեշտության պարագայում՝ ռազմական միջամտությունը վերսկսելու հնարավորությունը:

Ի՞նչ է կորցնում Ռուսաստանը՝ սիրիական հակամարտության ռազմական բաղադրիչում իր մասնակցությունը դադարեցնելով:
1. Էականորեն նվազում են սիրիական հակամարտության վրա ներազդելու նախկին առարկայական լծակները:
2. Նման կարևոր ժամանակահատվածում այսպիսի քայլով Ռուսաստանը զգալիորեն իջեցնում է հարաբերությունների մակարդակը սիրիական հակամարտության շրջանակներում իր գործընկերների՝ սիրիական կառավարության, լիբանանյան Հիզբալլահի, Իրանի հետ:
3. Առկա են էական տարբերություններ ռազմական միջամտությունից առաջ պաշտոնական Մոսկվայի կողմից հռչակված ռազմավարական նպատակների, քարոզչական նպատակով հայտարարված և իրականում արձանագրված արդյունքների միջև: Մասնավորապես, ամենաառանքայինը հռչակված՝ Սիրիայի տարածքում միջազգային ահաբեկչական կառույցների դեմ պայքարի հարցում, ի տարբերություն մյուս նախանշված ռազմավարական նպատակների, նվազագույն առաջընթաց է արձանագրվել: «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կառույցների դեմ գործողությունները հարվածել են հիմնականում կառույցների ռազմավարական ենթակառուցվածքներին, իսկ դիրքային առումով իրավիճակային դրական փոփոխությունները չնչին են: 
4. Եթե խափանվի ներկայում սահմանված հրադադրի ռեժիմը, նաև ձախողվի սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը, ապա, կասկածից վեր է, զարգացումները կտեղափոխվեն ռազմադաշտ: Այս պարագայում վստահաբար բավական մեծ դերակատարություն կստանձնեն Ռուսասստանի՝ հատկապես մերձավորարևելյան հակառակորդներ հանդիսացող Սաուդյան Արաբիան ու Թուրքիան, ինչն էլ ի վերջո կարող է հանգեցնել Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալմանը: Իսկ զարգացումների նման ընթացքի դեպքում հերթական անգամ լայն շրջանառում կստանա անվստահելի գործընկեր լինելու վերաբերյալ Ռուսաստանի հասցեին ոչ հազվադեպ հնչող մեղադրանքները:

Հայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ