Վթար Իջեւանի ճանապարհին. Երեք մարդ վիրավոր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 113-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես 190» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 21-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքով բուժօգնության է դիմել «Օպել Աստրա»-ի վարորդը եւ դաստակի սալջարդ վնասվածքով` ուղեւորը: Նրանք հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են վերը նշված ավտովթարի հետեւանքով: Կատարվում է քննություն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



