Արոնյանը հաղթեց Հիկարո Նակամուրային
ՍՊՈՐՏՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում, հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում հաղթեց ամերիկացի Հիկարո Նակամուրային:
«Արմենպրես» -ի հաղորդմամբ, Արոնյանը մրցաշարի 6-րդ տուրում սպիտակներով հաղթեց Հիկարո Նակամուրային: Այսպիսով հայ գրոսմայստերը հավաքեց 4 միավոր և մրցաշարի առաջին հորիզոնականը կիսում է Սերգեյ Կորյակինի հետ:
Արոնյանը հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց Ֆաբիո Կառուանայի հետ:
Մրցույթնին մասնակցում են ութ էլիտար գրոսմաստեր: Մրցանակային ֆոնդը կազմում է 420,000 եվրո և անցկացվում է Մոսկվայում մարտի 11-ից 29-ը: Հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կհանդիպի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մա գնուս Կարլսենի հետ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



