Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եթե դերասանից առաջարկ ստանամ, գուցեև համաձայնեմ. Ագնեսա Շահնազարյանը՝ ծննդյան երազանքի և ամուսնության մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն այսօր դառնում է 36 տարեկան: Թեև օրը նրա համար տոնական է, սակայն դա չի նշանակում, որ գործնական զբաղվածությունը նահանջել է: «Այսօր էլ սովորականի պես ներկայացման եմ և գնալու եմ թատրոն, բեմում եմ լինելու: Բայց ասեմ, որ երեկ զարմիկիս ծննդյան օրն էր, նշում էինք փաբում ու ավանդույթին համապատասխան՝ կեսգիշերից նրա տոնին միացրեցինք նաև իմ ծնունդը ու ինձ էլ շնորհավորեցին»,-Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով մանրամասնեց օրվա հերոսը:

Այսօրվա հետ կապված պլաններ դերասանուհին չունի, բայց չի էլ բացառում, որ ամեն ինչ կարող է փոխվել: Թեև որպես կանոն՝ այդ օրերին նկարահանման հրապարակում կամ թատրոնում է լինում, սակայն հիշում է մինչ այսօր ունեցած լավագույն ծնունդները:

«Առհասարակ, մեծ ծնունդներ չեմ անում, օրն ինչպես թելադրում է, այնպես էլ անցկացնում եմ: Բայց եթե որոշում եմ տեղը-տեղին նշել, բավական մեծ հավաքույթ եմ կազմակերպում: Թերևս, նման երկու-երեք ծնունդ եմ ունեցել. 20-ամյակիս հավաքվել էինք ընկերներով, կուրսի բոլոր երեխաներով: Նաև 4-5 տարի առաջ եմ նման մեծ տոն ունեցել, բայց նորից չպլանավորված»,-վերհիշեց նա:

Էկրաններից միշտ ժպտերես և կենսախինդ դերասանուհին կյանքում էլ աշխույժ է և անակնկալների սիրահար: Ստանդարտ բաներ չի սիրում, իր կյանքում ամեն ինչ պետք է հանկարծակի լինի, որպեսզի ոգևորվի: Հոբելյարը մի պահ ամփոփելով նախորդ 36 տարիները՝ գիտակցեց՝ քիչ ձեռքբերումներ չունի, բայց պակասը լրացնելու շատ մեծ ցանկություն ունի:

«Ինձ համար ձեռքբերում եմ համարում մարդկանց սերը, քնքշանքը: Թող անհամեստ չհնչի, բայց դժվար է լինել դերասանուհի, ում բոլորը միանշանակ սիրում և ընդունում… Իսկ իմ կյանքի ամենամեծ պակասը, բաղձալի երազանքը, որի առկայության անհրաժեշտությունը զգում եմ, ընտանիքն է, երեխաները, ինչն ինձ մոտ երկրորդ պլան է մղվել և ուշանում է, քանի որ աշխատանքիս եմ տրվել: Շատ եմ ափսոսում դրա համար ու նաև հասկանում եմ, որ տարիները շատ արագ են անցնում: Դա ինձ ցավ է պատճառում»,-անկեղծացավ Ա. Շահնազարյանը:

Ասում են՝ ծննդյան օրերին պահված երազանքներն իրականություն են դառնում և հենց այսօրվանից պետք է մտածել երազանքը իրականություն դարձնելու ուղղությամբ: «Ցավոք, ընտանիքը երազելով ու մտածելով չի առաջանում: Բայց եթե հայտնվի մեկը, ում դեպքում կզգամ, որ ՆԱ է, ապա իմ երջանկությունից չեմ հրաժարվի: Բայց դե ես այս հարցում էլ պլանավորել չեմ սիրում, ամեն մի երկրպագուի մեջ պոտենցիալ ամուսին չեմ նկատում ու փնտրում: Լինելու բանը կլինի, ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի: Ինքս ինձ այս տարի մաղթում եմ մե՜ծ ՍԵՐ, շատ փող և շատ աշխատանք: Ես մարդկանց այն տեսակին եմ պատկանում, որ չաշխատելուց հիվանդանում են»,-խոստովանեց մեր զրուցակիցը:

Սերը տարբեր տարիքներում տարբեր կերպ է այցելում: Եթե պատանի տարիքում ավելի շատ առաջնորդվում ենք սրտով, ապա հասուն տարիքում բանականությունն է դառնում թիվ մեկ հուշարարը. «Անշուշտ, իմ տարիքում արդեն բանականությունը գլուխ է բարձրացնում ու որոշում կայացնելիս 16 տարեկանի պես չեմ մտածի: Թեև, լինելով չափազանց զգայուն մարդ, վախենում եմ, որ երբ պահը գա, զգացմունքին առավել շատ տեղ կտամ, այն կխանգարի բանականությանը»:

Դերասանուհուն ապագա կողակցի մասնագիտությունն ամենաքիչն է հետաքրքրում, հատկապես, երբ զույգին միավորում է սերն ու հավատարմությունը: «Գիտակցում եմ, որ ընտանիքում երկու նույն մասնագիտության մարդկանց առկայությունը մի փոքր դժվար է, գուցեև՝ անհամատեղելի: Թեև մեր շոու բիզնեսում,  մշակույթում ունենք բացառություններ, ովքեր կոտրում են այն կարծրատիպը, թե դերասանները չեն կարող նույն հարկի տակ երկար ապրել. Նելլի Խերանյան և Տիգրան Ներսիսյան, Արմեն Մարության և Ալլա Վարդանյան, Էմմա և Արամո, Սյուզան Մարգարյան և Հրաչյա Հարությունյան… Իդեալական, հրաշալի ընտանիքներ… Մի խոսքով՝ չգիտեմ, եթե դերասանից առաջարկ ստանամ, գուցեև համաձայնվե՞մ»,-ծիծաղելով նկատեց նա:

Անդրադառալով այժմյան զբաղվածությանը՝  ընդգծեց, որ իր գործունեությունը սահմանափակվում է մեծամասամբ միայն թատրոնով: «Սերիալից առաջարկ ստացա, սակայն ժամանակի սղության պատճառով չկարողացա ընդունել: Չնայած, որքան նկատել եմ, այժմ քիչ սերիաներով ֆիլմեր են նկարահանում, որն առավել լավ է: Նաև գեղարվեստական ֆիլմի առաջարկ ունեմ, որի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են և շուտով կսկսենք նկարահանումները: Մարմնավորելու եմ գլխավոր հերոսուհու ընկերուհուն: Ինչպես վերջին տարիներին, պատրաստվում եմ «Արմմոնո» միջազգային փառատոնին մասնակցել մոնոներկայացմամբ, որն այս տարի կկայանա, եթե չեմ սխալվում, մայիսի 3-ին»,-եզրափակեց հոբելյարը:

Aysor.am-ը շնորհավորում է օրվա հերոսուհուն՝ ցանկանալով ամենանվիրական նպատակի ու երազանքի իրականացում: 

Նելլի Մարգարյան

Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել է