Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այս տարի ծիրանի բերքը շատ ավելի համեստ է լինելու, քան անցած տարի.«Հայկական ժամանակ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Երեկ առավոտյան արդեն պարզ դարձավ, որ Արարատյան դաշտում ծիրանենիների մի մասը ցրտահարվել է։ Օդի ջերմաստիճանը արձանագրող բազմաթիվ կայանների տվյալներով գիշերը ժամը երեքից մինչև առավոտյան 7-ը Արարատյան դաշտում ջերմաստիճանը բացասական է եղել, իսկ ժամը 4-5-ը ընկած հատվածում այն եղել է մինուս 5.6 աստիճան։ Սա բավարար է, որպեսզի ծիրանենին ցրտահարվի, և այսպիսի ջերմաստիճանի դեպքում նույնիսկ այգիների ծխահարությունը և ինտենսիվ ոռոգումը շոշափելի արդյունքներ տա չեն կարող։ Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը ինչպես նաև առաջիկա մեկ երկու գիշերներին նույնպես օդի ջերմաստիճանը ցածր կլինի զրոյից, գուցե ավելի շատ, քան անցած գիշեր։ «Այսօր սպասվում են ցուրտ հոսանքների ներխուժում Հայաստան, և այսօր և վաղը սպասվում Է ավեփ ցուրտ եղանակ»,– երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։ Վերջինս նաև հորդորել է «ծխապատումն ու ոռոգումն անպայման իրականացնել, սակայն դա, ինչպես նշեցինք, դժվար թե արդյունք տա։

Մի խոսքով, կարելի է այլես արձանագրել, որ այս տարի մասնավորապես ծիրանի բերքը շատ ավևի համեստ է լինելու, քան անցած տարի։ Իսկ անցած տարի Հայաստանում հավաքվել էր մրգի ռեկորդային բերք, որի արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի աճը նախորդ տարվա համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել էր մոտ 12 տոկոս։ Այսպիսի առատ բերքը ստացվել էր հենց բնակլիմայական աննախադեպ բարենպաստ պայմանների շնորհիվ։ Ցավոք, այս տարի նման արդյունք այլևս սպասել պետք չէ։

Ավելի բարձրադիր գոտիներում մրգատու ծառերը դեռ չեն ծաղկել ինչը հույսեր է ներշնչում, որ մրգերի արտառոց դեֆիցիտ այս տարի Հայաստանում չի լինի, ինչպես եղավ 2014 թվականին։ Մնում է միայն հուսալ, որ այս տարի գոնե կարկուտը չի վերացնի մնացած բերքը։

Նշենք, որ այս օրերին սպասվող ցրտահարությունը կարող է վնասել նաև բանջարաբոստանային կուլտուրաների սածիլներին, որոնք ներկայումս աճում են թաղանթների տակ։ Այս դեպքում, սակայն, վնասը անվերականգնելի չէ։ Գյուղացիները կարող են կրկին սածիլներ աճեցնել և դա ընդամենը մոտ մեկուկես ամսով «հետ կգցի», ասենք, լոլիկի, բիբարի, սմբուկի բերքը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան