Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրվա աստղագուշակը. Մարտի 18

ԼԱՅՖ

Խոյ. Չնայած դժվարություններից խուսափել չի լինի, բայց դուք չեք հանձնվում, և ճիշտ էլ անում եք, ժամանակի ընթացքում ամեն ինչ կստացվի, ձեզնից միայն համբերություն և համառություն է պահանջվում: Հնարավոր է նոր գործնական հարաբերությունների սկիզբ, նոր աշխատանքի առաջարկ, հին մասնագիտական կոնֆլիկտը հնարավոր կլինի կարգավորել ամենաանսպասելի կերպով:

Հեշտ չէ մտերիմների հետ լեզու գտնելը, նրանք ձեզ բարձր պահանջներ են ներկայացնում, չեն շտապում զիջումների գնալ: Որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի գտնեք այնպիսի լուծում, որը ձեռք կտա բոլորին:

Ցուլ.  Ամբողջ ծրագրածը կստացվի իրագործել, ի հայտ կգան նոր հնարավորություններ և հեռանկարներ: Դուք շատ հետաքրքիր գաղափարներ ունեք, և պատճառներ չկան դրանց իրականացումը հետաձգելու համար: Հենց այսօր հնարավոր է մեծ հաջողությունների հասնել: Նշանի ներկայացուցիչների գործնական հոտառությունը շատ սուր է: Բոլոր այն գործարքները, որոնք ցուլերը կնքում են, պսակվում են հաջողությամբ:

Հարկավոր է ուշադրություն դարձնել առողջությանը: Կենսական ներուժը ցածր է, օրվա կեսին ցանկալի է ժամանակ գտնել հանգստի համար, զբոսանքները կօգնեն վերականգնել ուժերը:

Երկվորյակներ. Ոչ ամբողջ մտածածն է ստացվում իրագործել: Կարևոր մասնագիտական հարցերի լուծման հետ կապված ցանկալի է չշտապել, լուրջ սխալ գործելու վտանգ կա: Ֆինանսական ոլորում էլ ամեն ինչ բարեհաջող չէ, սպասվող դրամային մուտքեր դեռ չկան, նշանի շատ ներկայացուցիչներ ծախսում են ավելի շատ, քան պետք է:

Հեշտ չի լինի մտերիմների հետ վեճերից խուսափելը, բայց արժե ջանք թափել: Եթե առաջանում է կոնֆլիկտ, այն հեշտությամբ կարգավորել չի ստացվի: Հիշեք, որ այսօր հակված եք իրադարձությունները մռայլ գույներով տեսնելու, և սրտին մոտ մի ընդունեք այն, ինչ ուշադրության արժանի չէ:

Խեցգետին. Օրվա առաջին կեսը բարենպաստ է բեղմնավոր աշխատանքի և կառուցողական շփման համար: Ակտուալ խնդիրների լուծման հետ կապված հարցեր չեն առաջանում: Օրը հարմար է պաշտոնյաների և պետական աշխատողների հետ շփումների համար: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, բայց դուք չեք շտապում ընդունել դրանք, թանկացնում եք ձեզ և ճիշտ էլ անում եք:

Օրվա երկրորդ կեսն այնքան էլ հաճելի չի լինի և գլխավորապես ձեր մեղքով: Դուք ինքներդ եք ձեզ համար խնդիրներ ստեղծում, վեճերի մեջ եք մտնում մարդկանց հետ, ում համար կարևոր է պահպանել լավ հարաբերություններ, կտրուկ արտահայտություններ եք թույլ տալիս նրանց հասցեին, ում սիրում եք:

Առյուծ.  Ուշադիր եղեք, այսօր պետք է ուշադրություն դարձնել դետալներին, վերլուծել այն փաստերը, որոնց վրա շրջապատն ուշադրություն չի դարձնում: Դուք հնարավորություն ունեք իմանալու` որոնք են վերջին ժամանակներում ձեր կյանքում տեղի ունեցող տհաճ իրադարձությունների իրական պատճառները:Շատ առյուծների համար օրը կապված կլինի առաջնահերթությունների վերանայման և արժեքների վերաարժևորման, ինչպես նաև նոր հետաքրությունների առաջացման հետ:

Հաջող են դասավորվում գործնական ուղևորությունները, կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել, որոնք օգտակար կլինեն գործնական հարցեր լուծելիս: Անձնական հարաբերությունների ոլորտում լուրջ փոփոխությունները քիչ հավանական են:

Կույս. Հետաքրքիր, վառ օր է: Հավանականություն կա աշխատանքում և ֆինանսական դաշտում լուրջ հաջողությունների հասնելու: Լավ են անցնում գործնական բանակցությունները, դուք առաջ եք տանում ձեր տեսակետները, չնայած սկզբում թվում է, թե ձեր ընդդիմախոսներն անդրդվելի են:

Վստահեք ձեր բնազդին, հետևելով նրա հուշումներին` դուք կկարողանաք գլուխ հանել անձնական խնդիրներից և հարթեցնել ձեզ համար թանկ մարդու հետ հարաբերությունները: Օրը հարմար է ուսման համար: Տեղեկատվությունը, որ ստանում եք, շատ օգտակար է և ակտուալ:

Կշեռք. Գործի մեջ զգուշավորությունն անհրաժեշտություն է: Աշխատավայրում ի հայտ եկող խնդիրները լուրջ են և դժվար թե դրանցից գլուխ հանեք: Ցավոք, ձեր կողքին չկա այն մարդը, ում կարող էիք վստահել: Ստիպված եք լինում մասնակցել ինտրիգների, որոնք հեչ ձեր սրտով չեն:

Դուք շատ կասկածամիտ եք, դա գունազրկում է թե´ ընկերական, թե´ ռոմանտիկ հարաբերությունները: Ցանկալի չեն ազդեցիկ մարդկանց հետ կապերը, բոլոր լուրջ հարցերի շուրջ քննարկումները ցանկալի է հետաձգել:

Կարիճ.  Օրը զերծ չի լինի դժվարություններից, բայց դուք չեք կոտրվում և չեք հուսահատվում: Հետաքրքիր զբաղմունքներ և լուծումներ պահանջող նոր խնդիրներ եք գտնում` մոռանալով մռայլ մտքերի մասին: Գործնական բանակցությունները բեղմնավոր են, քանի որ կարողանում եք հմտորեն օգտվել ձեր բնատուր հմայքից:

Դուք բաց չեք թողնում նոր բան սովորելու հնարավորությունը: Հաջող են դասավորվում ուղևորությունները, նոր տպավորությունները ոգեշնչում են ձեզ վճռական գործողությունների, օգնում են այնպիսի քայլ կատարելուն, որին երկար էիք պատրաստվում:

Աղեղնավոր. Բոլոր կարևոր գործերը, հանդիպումներն ու բանակցությունները ցանկալի է ծրագրել առավոտվա համար: Ամեն ժամի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի, այդ պատճառով կարևոր խնդիրների լուծումը ցանկալի է չհետաձգել: Արդեն օրվա կեսին ի հայտ կգան մանր խնդիրներ, իսկ ահա երեկոյան կլինեն լուրջ տհաճություններ:

Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում զուսպ եղեք, ձեզ բնորոշ անմիջականությունն ու բարեսրտությունը կարող են սխալ մեկնաբանվել:

Այծեղջյուր. Հարմար օր է նոր գործեր ձեռնարկելու համար: Ստեղծագործական ներուժը բարձր է, դուք չեք բողոքի լավ գաղափարների պակասից, մեծ թվով հնարավորություններ եք գտնում ձեր մտահղացումներն իրագործելու համար: Առաջնորդական հատկություններ եք ցուցաբերում, ձգում եք մարդկանց, քանի որ նրանք ձեր մեջ տեսնում են գործնական և ինքնավստահ մարդու:

Այսօր սկսվող հարաբերությունները կլինեն հագեցած, հետաքրքիր և ոչ նման այն ամենին, ինչ ձեզ հետ տեղի էր ունենում նախկինում: Ձեզնից միայն պահանջվում է հավատալ, որ աստղերը ձեր նկատմամբ բարեհաճ են, և չփչացնել տրամադրությունը կասկածներով:

Ջրհոս. Չնայած օրը ձեր առջև բարդ խնդիրներ է դնում, չկա պատճառ կասկածելու, որ դուք այդ ամենից գլուխ չեք հանի: Մտածածը հաջողվում է իրագործել, քանի որ ձեզ չեն մերժում վաղեմի համախոհները և նոր ծանոթները, որոնց օգնությանը դուք դիմում եք: Հնարավոր են թանկ նվերներ և դրամական մուտքեր:

Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում ընկերական հանդիպումների, գործընկերների հետ շփումների համար: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերությունների հետևից դեռ չարժե ընկնել, դժվար թե դրանք հաջող դասավորվեն: Երեկոյան հնարավոր են ընտանեկան վեճեր:

Ձկներ.  Առավոտյան հարկավոր են դժվարություններ, բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Դուք համառ եք և դրած նպատակներից հետ չեք կանգնում, նույնիսկ  անբարենպաստ պայմանների դեպքում հասնում եք ձեր ուզածին:

Օրվա երկրորդ կեսը ոչ միայն դրական էմոցիաներ կբերի, այլև լավ նորություններ, իրադարձություններ, որոնք կարևոր գործողությունների համար խթան կլինեն: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի ստացվում, մի խուսափեք լուրջ վեճերից և կոնֆլիկտներից:

 

Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ Մխիթարյան