Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չեմ ասի, որ ես երազում էի սերիալում նկարահանվել ու իմ երազանքն էլ իրականացել է. Հակոբ Հակոբյանը՝ «Աբելի քույրը» սերիալի և սպասվող անակնկալի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է հաղորդավար Հակոբ Հակոբյանը, ում հեռուստադիտողը շուտով կտեսնի «Աբելի քույրը» հեռուստասերիալում:

Որպես դերասան իրեն փորձելու, ամենայն հավանականությամբ «Քարե դարդում» այլեւս չնկարահանվելու եւ սպասվող անակնկալի մասին Life.panorama.am-ին պատմել է հայտնի հաղորդավարը:

«Վերջերս իմ հարազատ հեռուստաընկերության կողմից առաջարկ ստացա եւ սիրով ընդունեցի. «Աբելի քույրը» հեռուստասերիալն արդեն մեկնարկել է, բայց իմ կերպարը ավելի ուշ կմիանա: Նկատեմ, որ ինքս էլ դեռեւս կերպարիս հետ կապված մանրամասներ չգիտեմ, միայն գիտեմ, որ շատ լուրջ տղայի եմ մարմնավորելու,- նշեց Հակոբն ու ավելացրեց.

««Քարե դարդ»-ից հետո առաջարկ ստացա ու որոշեցի ինձ այս բնագավառում էլ փորձել: Այս պահին մի տեսակ անհանգստություն ունեմ, հետաքրքիր է, թե ինչպես հեռուստադիտողը կընկալի ինձ նոր կերպարում, բայց եթե անկեղծ լինեմ, սկսել եմ ավելի քիչ վախենալ նորարարություններից, այս դեպքում էլ սերիալն է ինձ համար էքսպերիմենտ,- նշեց Հակոբն ու առանձնացրեց,- Վախերս կապված են միայն ժանրերի հետ: Հումորային կերպարից դեպի լուրջ կերպար անցումը կարող է հեռուստդիտողին էլ շփոթության մեջ գցել, քանի որ նրանք կարող են չհասցնել հասկանալ, թե ինչպես ինձ ընկալեն, բայց հույս ունեմ, որ այդ խնդիրն էլ հաղթահարելի կլինի: Միաժամանակ՝ ինձ համար կարեւոր է միմյանցից խիստ տարբերվող կերպարներով հանդես գալը, այդպիսով շատ ավելի կկայանամ, արդյունքում հավանաբար տեղի կունենա այն, ինչին ես ամենաշատն եմ սպասում, որպեսզի մարդիկ ինձ ոչ թե մի կերպարով, այլ որպես Հակոբ Հակոբյան հիշեն. Ես ամեն ինչ անելու եմ դրա համար»:

Խոսելով «Քարե դարդում» իր հետագա մասնակցությունից՝ Հակոբը, ով Մամուկի կերպարն էր մարմնավորում սիթքոմում, նշեց. «Ինչպես հեռուստադիտողները տեսան՝ Մամուկը սիթքոմի առաջին եթերաշրջանի վերջին սերիայում ժամանակի մեքենայով հայտնվեց մեր օրեր, իսկ թե նրա հետ ինչ կլինի հետո, դեռեւս պարզ չէ: Մամուկի ճակատագիրը հայտնի չէ, ոչ մեկ չգիտի, թե նրա հետ ինչ կլինի: Ավելին ասեմ՝ գուցե կերպարս սիթքոմում հայտնվի երբեմն-երբեմն, բայց արդեն ոչ թե քարե դարում, այլ մեր օրերում»:

Այս շրջանում դերասանական արվեստով ներկայանալը Հակոբին մոռացնել չի տվել սիրելի աշխատանքի՝ հաղորդավարության մասին. «Հիմա մի ժամանակ է, երբ ես ինձ փորձում եմ տարբեր ոլորտներում, ուզում եմ ուժերս կենտրոնացնել դերասանական ասպարեզում, բայց դա երբեք չի նշանակի, որ ես պատրաստվում եմ հրաժարվել հաղորդավարական աշխատանքից: Այն մնում է ինձ համար առաջնային տեղում, ավելին՝ կան մի շարք ծրագրեր, որոնք հույս ունեմ ժամանակի ընթացքում  կիրականանան»,- հավելեց նա:

Մեր այն հարցին, թե Հակոբը չի՞ վախենում քննադատվելուց, քանի որ միշտ չէ, երբ միանշանակ է ընդունվում մասնագիտությամբ ոչ դերասաններին սերիալներում ու ֆիլմերում տեսնելը, հաղորդավարը պատասխանեց. «Իրականում մեծ ճշմարտություն կա այս հարցի մեջ: Չեմ ասի, որ ես երազում էի սերիալում նկարահանվել ու իմ երազանքն էլ իրականացել է, բայց ես ինձ իմ ափսեի մեջ եմ զգում տեսախցիկի առաջ, նկարահանումները իմն են, լինի դա սերիալում, թե հաղորդման ժամանակ: Ի վերջո պետք է չմոռանալ, որ սա նույն համաշխարհային ասպարեզում էլ է նորմալ, մենք կարող ենք աշխարհահռչակ երգչին տեսնել թե դերասանության, թե հաղորդավարական արվեստի մեջ, ինչը ըստ իս, շատ նորմալ է: Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր ինձ չեն ընկալի սերիալում, ես էլ սիրով կլսեմ նրանց ու եթե հասկանամ, որ մարդկանց մեծամասնությունը ինձ չի ուզում սերիալում տեսնի, ես ուղղակի կթողնեմ այն: Յուրաքանչյուր բան ես իմ հեռուստադիտողի համար եմ անում, եթե լինի մի բան, որ նրանց սրտով չլինի, ուրեմն ես չեմ անի այն»:

Ի դեպ՝ Հակոբը մեզ իր գաղտնիքը վստահեց.

«Երեւի շատերը գիտեն, որ ինձ մոտ վատ չի ստացվում երգելը, ինքս էլ շատ եմ սիրում նաեւ այդ ոլորտը, բայց այդ երգարվեստ մտնելու համար մեծ պատասխանատվություն եմ զգում ու չեմ կարող սիրողական մակարդակով մի բան անել, ես չեմ կարող իմ երաժշտական մակարդակով կանգնել նույն հարթակի վրա, որտեղ կանգնած են մեր տաղանդավոր երգիչները: Հենց դրա պատճառով էլ այս ընթացքում հաճախում եմ վոկալի դասերի, իսկ թե հետո ինչ կլինի, դեռեւս չգիտեմ՝ ժամանակը թող ցույց տա»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ Մխիթարյան