Մի տվեք այս դեղահաբերը երեխաներին. անմիջապես նետեք աղբամանը
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Շատ ծնողներ երեխաներին տալիս են ջրի մեջ լուծվող դեղահաբեր, որոնք պարունակում են պարացետամոլ, երբ երեխաները ջերմություն են ունենում։ Սակայն բրիտանացի մանկաբույժները զգուշացնում են, որ պարացետամոլը կյանքի ընթացքում կարող է առաջացնել լուրջ խնդիրներ։
Մանկաբույժ և Լոնդոնի համալսարանական քոլեջի մանկաբուժության պրոֆեսոր Ալիստեյր Սոթքլիֆը պնդում է, որ երեխաներին պարացետամոլ տալով մենք մեծացնում ենք նրանց մոտ ասթմայի, երիկամների, լյարդի և սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Արքայական դեղագործական ասոցացիան համաձայնում և աջակցում է Սոթքլիֆի տեսակետին։ Բրիտանացի դեղագործները ծնողներին խորհուրդ են տալիս մեծ ուշադրություն չդարձնել ջերմաչափերին, այլ երեխայի վիճակը գնահատել նրանց վարքագծով։ Ջերմություն ունեցող երեխան չի ցանկանում հեղուկեր խմել և ունենում է հոգնածության զգացում։
Ջերմության դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս շատ հեղուկներ և ջերմության իջեցման համար նախատեսված դեղորայքի ճշգրիտ օգտագործում։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



