Եվրամիությունը հորդորել Է ՄԱԿ-ի երկրներին՝ հակառուսական պատժամիջոցներ սահմանել Ղրիմի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը ՄԱԿ-ի անդամ պետություններին հորդորում Է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այս հայտարարությունը տեղ Է գտել այն փաստաթղթում, որը նվիրված Է Ռուսաստանին Ղրիմի միանալու երկրորդ տարեդարձին: Փաստաթուղթը մարտի 18-ին հրապարակվել Է ee as.europa.eu կայքում:
«Եվրամիությունը վերստին հայտարարում Է, որ չի ճանաչում եւ շարունակում Է դատապարտել միջազգային իրավունքի այդ խախտումը: Դա ուղղակի մարտահրավեր Է միջազգային անվտանգությանը, ինչը լուրջ հետեւանքներ ունի միջազգային իրավակարգի համար, որը պաշտպանում Է բոլոր պետությունների միասնությունն ու ինքիշխանությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշվում Է, որ Բրյուսելը կշարունակի հետեւել չճանաչման իր քաղաքականության իրականացման ռազմավարությանը, այդ թվում՝ սահմանափակիչ միջոցների կիրառմամբ: ԵՄ-ն վերստին հորդորել Է ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ չճանաչման համանման միջոցառումներ քննարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 68/262 բանաձեւին համապատասխան:



