Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ հայտնիներ, ովքեր մեծացել են մեր աչքի առջև. լուսանկարներ

ՖՈՏՈ

Wnews.am-ը գրում է.

Նրանք շոու բիզնեսում իրենց գործունեությունը սկսել են ծավալել դեռ մանկուց եւ,  կարելի է ասել, մեծացել են բոլորիս աչքի առջեւ։ Համերգներ, տեսահոլովակներ, ֆոտոշարքեր… նրանք մանկուց են սովոր այս ամենին։

Wnews.am-ը ներկայացնում է հայ հայտնիներին, ովքեր շոու բինզեսում են արդեն երկար տարիներ.

Սիրուշո.

2 maxresdefault

Սիրուշոն ծնվել 1987 թվականի հունվարի 7-ին Երևանում: Նրա հայրը՝ Հրաչյա Հարությունյանը անվանի դերասան և ռեժիսոր է Հայկական Դրամատիկ Թատրոնում, ՀՀ Ազգային արտիստ։ Մայրը՝ Սյուզան Մարգարյանը, երգչուհի է, ՀՀ վաստակավոր արտիստ։

Սիրուշոն իր առաջին քայլերը դեպի երգ և երաժշտություն արել է դեռ մանկուց: 7 տարեկանում նա սկսեց գրել իր առաջին երգերը, իսկ արդեն 9 տարեկանում նա «Լուսաբաց» երգի համար ստացավ Հայկական ազգային երաժշտական մրցանակ։ Նա իր առաջին ալբոմը, որը կոչվում է «Սիրուշո» թողարկել է 13 տարեկանում։

7  9 5 10

  11

Դրան հաջորդեց  «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն տարում նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում։ 2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։

2008 թվականի մայիսին Սիրուշոն իր «Քելե Քելե» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և զբաղեցրեց լավագույն հնգյակի 4-րդ հորիզոնականը։ 2009 թվականին նա թողարկեց իր «Erotas» կոչվող հունալեզու երգը, որը բավականին մեծ արձագանք ունեցավ Հունաստանում և Կիպրոսում: Նույն թվականին սերբ երգչուհի Ելենա Տոմաշևիչի և իսրայելցի երգիչ Բոազ Մաուդայի հետ Սիրուշոն ձայնագրում է «Time to pray» երգը։ Հաջորդ տարի երգչուհին թողարկում է իր չորրորդ ալբոմը, որը կոչվում է «Հավատում եմ»:

2012 թվականի դեկտեմբերի Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները և ունենում է 2 միլիոնից ավել դիտում Յութուբում:11 4

Այժմ Սիրուշոն շարունակում է ստեղծագործել. նոր երգեր ձայնագրել, տեսահոլովակներ նկարահանել, որոնց շատ արագ սիրվում ու լայն տարածում են գտնում։

Էմմի.

8029784028_85959c068c

Էմմին ծնվել է 1984 թվականի ապրիլի 12-ին Երևանում՝ խորհրդային ջազային երգչուհի Նադեժդա Սարգսյանի և ջազային դաշնակահար Դավիթ Բեջանյանի ընտանիքում։ Էմմիի գործունեությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա 1990 թվականին ձայնագրեց իր առաջին «Հայաստան» երգը և թողարկեց դրա վիդեոն։ Շուտով նա ստացավ Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների երգի մրցույթների պարգներ։ 1994-2000 թվականներին նա երգել և հյուրախաղերի է մեկնել Հայեր փոփ-խմբի կազմում։

5

2011-ին երգչուհին մասնակցել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին։

3

00

qq 11046268_376496699210701_7947118838274354488_n 

Գուրգեն Դաբաղյան.

2 3

Ծնվել է 1988թ. մարտի 10-ին, Երևանում: Դուդուկահար Գևորգ Դաբաղյանի եղբորորդին է: Երգել սկսել է 6 տարեկան հասակից, Սայաթ-Նովայի երգերով: Առաջին ձայնագրությունն եղել է 7 տարեկանում, իսկ 8 տարեկան հասակում ԱՄՆ-ում թողարկել է առաջին ձայնասկավառակը` «8 տարեկան հրաշք մանուկը հայրենիքեն» (1996թ.): 1996թ. արժանացել է Գ.Գասպարյանի անվան ոսկե մեդալի, որից հետո «Իմ անկախ Հայաստանը 5 տարեկան է» մրցույթում ճանաչվել է հաղթող: 2000թ. ԱՄՆ-ում կայացել է առաջին մենահամերգը, իսկ երկրորդի ժամանակ նրա գլխին դրել են իշխանական ոսկե թագ և այդ օրվանից նրան կոչել «Հայ երգի փոքրիկ իշխան»:

4

2005թ. ավարտել է Երևանի Հ.Խաչատրյանի անվան թիվ 199 միջնակարգ դպրոցը: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 2003թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ճանապարհ դեպի ապագա» մրցույթում ճանաչվել է «Տարվա լավագույն ժողովրդական և գուսանական երգերի կատարող»: 2005-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի խմբավարական բաժնում՝ Դավիթ Ղազարյանի դասարանում:

11

Թողարկել է նաև «Հայ երգի փոքրիկ իշխան» (1998թ.), «Ձենդ քաղցր ունիս» (2008թ.) ձայնասկավառակները, 4 տեսասկավառակ, նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ:

Մարի.

4

Ծնվել է 1993թ. փետրվարի 21-ին, Երևանում: 2009թ. ավարտել է Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցը և ընդունվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: 7 տարեկան հասակից սովորել է Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 1999-2002թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2004թ. մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան մրցույթին և զբաղցրել 1-ին տեղը: 6 տարեկան հասակից հայկական հեռուստաընկերությամբ պատմել է մանկական հեքիաթներ:

2 b85e8f7cf25d9119b2detimthumb(1)

10 տարեկան հասակում արդեն ունեցել է հեղինակային հաղորդում «Հայ TV» հեռուստաընկերությունում` «Զրույցներ Մարիի հետ»: 2010թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «22:30 ռետրո» երաժշտական հաղորդումը: 2011թ. թողարկել է «Երազ» ձայնասկավառակը: Նկարահանել է շուրջ 5 տեսահոլովակ:

Էմմա Ասատրյան.

1

Ծնվել է 1986թ. նոյեմբերի 3-ին, Երևանում: Երաժիշտ, պրոդյուսեր Արթուր Ասատրյանի դուստրն է: 1997թ. մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան մրցույթ-փառատոնին: 1999թ. երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2000թ-ից հանդես է գալիս Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: 2001թ. մասնակցել է «Սլավյանսկի Բազար» երգի միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակին:

3

2002թ. ընդունվել է Ավտրիայի Կլագենֆուրտ քաղաքի կոնսերվատորիայի ջազային բաժին: Ուսման տարիներին, դաշնակահար Կարեն Ասատրյանի հետ, համերգներով հանդես է եկել Ավստրիայի տարբեր քաղաքներում: 2006-09թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2007թ. մասնակցել է «Կոմիտաս» մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը:

2

2010թ., «Արտ Վոիս» խմբի հետ, մասնակցել է կովկասյան ջազ փառատոնին: Նույն թվականին թողարկել է «24» անունով երկու ձայնասկավառակները, որից մեկը ջազային կատարումներով, և 3 տեսասկավառակ:

4

2008թ-ից ջազ վոկալ է դասավանդում Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում և Հայաստանի Երգի պետական թատրոնում:

Մարտա Կիրակոսյան.

1

Ծնվել է 1993թ.։ Սկսել է երգել 4 տարեկանից. սկզբում «Արևիկ» անսամբլում, որից հետո 6 տարեկանում սկսել է հաճախել «Դո-ռե-մի»:  Հետագայում` Նադեժդա Սարգսյանի ղեկավարությամբ մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների: Նադեժդա Սարգսյանի հետ վարել է «Դո-ռե-մի»-ն, որից հետո նոր ընդգրկվել է «Հայեր» համույթ:

2էէ

Երգի պետական թատրոն ընդունվել է 10 տարեկանում: Մարտան «Սիրո կամուրջ» մյուզիքլի գլխավոր հերոսուհին է։ Այժմ իր բենդով հանդես է գալիս ջազ ոճում։

 

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը